զատկական ուտեստներ

Զատիկի սեղան, զատկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվող ավանդական կերակրատեսակները։ Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը հիմնականում նրկում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։ Քրիստոնյաներ միայն կարմիր նրկում ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։

Զատիկ երկոյան Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ գինին։ Բրնձով, չամիչով, չորամրգերով և ընկուզեղենով պատրաստված փլավը նույնպես տոնական սեղանի զարդն է։ Չամիչն ու չրեղենը խորհրդանշում են աշխարհի քրիստոնյաներին, իսկ բրինձը՝ համայն մարդկությանը։
Ընդունված է եղել Զատիկին զանազան հացեր պատրաստել՝ որպես առատության խորհրդանիշ։ Սովորաբար Մեծ պահքից մինչև Զատիկ ընկած շրջանում հաց չեն թխել։ Ուստի Մեծ պահքի սկզբում այնքան հաց են թխել, որպեսզի մինչև Զատիկ չպակասի։ Զատկի հացը թխել են Ավագ հինգշաբթի։ Տարածված է եղել բաղարջը, որն անալի, յուղով պատրաստված խմոր է, երեսին ձվի դեղնուց քսած ։
Տոնական սեղանի թխվածքներից է եղել Ախտարքի գաթան, որի վրա պատկերել են կենդանակերպի տասներկու նշանները կամ նախշազարդել են խաչի նշանով։ Սիրված քաղցրավենիքներից է եղել նազուկը, որը պատրաստվել է երկու ճաշի գդալ յուղի, երկու ձվի դեղնուցի, սոդայի, աղի, մանրացրած հիլի, ալյուրի խառնուրդով։ Խմորը չորս մասի բաժանելով՝ գրտնակել են լավաշի հաստության, դրանց գավաթի տեսք տվել և յուրաքանչյուրի մեջ երեք թեյի գդալ խորիզ լցրել։ Խմորի ծայրերը հավաքելով՝ պատրաստվածը գնդի են վերածել և շարելով մեծ թավայի մեջ՝ դրել փուռը։ Զատիկի համար թխված նազուկի երեսին ձեղնուց են քսել և քունջութ ցանել։ Զատկական սեղանի մասն են կազմել նաև կանաչեղենով կերակրատեսակները, ապուրները: Պատրաստել են ճլբուր (սոխառած են անում, վրան լցնում ջուր, հարած ձու և եփում, ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ), եղինջապուր (պատրաստվում է եղինջով, սոխով, կարտոֆիլով, ընկույզի մանրացված միջուկով, կարելի է նաև բրինձ ավելացնել), դաղձով սպաս (Զատկի թանապուրի մեջ դաղձ են ավելացնում), կաթով կորկոտապուր, փիփերթով ապուր, չորթան։ Դրանց մեջ օգտագործվել է նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s