Սեպտեմբերի 25

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան —  Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի: Քաղած հացահատիկի խուրձ:

Պաղեց — սառել:

Հևաց — Հառաչել, հոգոց հանել:

Մարմանդ — Մեղմ, հանդարտ: 

Դալուկ — գույնը գցած, գունատ:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ — Լուսածագ, լուսաբաց, արևածագ:

Արև — արեգակ, արեգ, արփի

Քող —  Շղարշ:

Քուն — ննջել

 Մշուշ — մառախուղ

Քամի -հողմ, սյուք:

Ժիր — Աշխույժ, վառվռուն, թռվռան, թռվռուն, առույգ, արագաշարժ, ճարպիկ, ժրաջան, ջանասեր, քաջառույգ ճարի, կտրուկ:

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

Իջան , շարվեցին , փոթորկեց , սգաց , շողաց , մաղելով , շաղելով , փախավ , կախեց , ցրվեցին

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s