Սեպտեմբերի 1. Գիտելիքի օր

Ես ու հայրիկս սեպտմբերի 1-կին գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էինք Կոմիտասի թանգարան և Կամիտասի անվան Պանթեոն։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գիդը պատմեց Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) մասին, որ նա ծնվել է 1869 թ․ Քյոթահիայում։ Նա երբ մեծացավ ,ունեցավ շատ հայտնի ընկերներ, նրանց անուններն էին՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան և այլն։ Նա գյուղերում լսում էր բնակիչներին, որպեսզի նրանց չխանգարի քաշվում էր մի կողմ ու լուռ լսում էր բնակիչների երգը ,որպեսզի նրանք չդադարեցնեն, թաքնվում է ծառերի հետևում, վերցնում է տետրակը և գրիչը սկսում է գրի առնել երգի բառերը և մեղեդին, հետո նա մշակում էր և դարձնում հիանալի երգ։ Թանգարանում էր նրա դաշնամուրը, երաժշտական գրքերը։ Նրա ընկերներից մեկը նրան նվիրել է թանաքաման, որտեղ թաթախում են գրիչը և գրում։ Ես նկարում տեսա․ նա նստել էր գորգի վրա տետրակը ձեռքը վերցերած և ձեռքի վրա գրում էր գյուղացիներից լսած երգերը։Նա մահացել է 1935 թ․ Փարիզում։ Խուհուրդ կտամ, որ դուք էլ այցելեք Կոմիտասի թանգարան և Կամիտասի անվան Պանթեոն, որտեղ գտնվում է նաև Կոմիտասի գերեզմանը։