Հոտեմբերի 29

Անգի՛ր սովորիր  նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

 1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

Խաշամ — Նույնն Է՝ Խազալ:

Անհամարձակ —  Ոչ խիզախ, վեհերոտ:

որոտալու — Դղրդալ, ուժգին ձայնով՝ աղմուկով պայթել՝ բանել՝ շարժվել:

կծկվել — Կուչ գալ:

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

Մշուշների — մառախուխ

Շաղարշի — խուշուշկ

Քամու — Հողմ, սյուք

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Չէ, երևի ձյուն է գալու:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,

Կապուտ, սպիտակ:

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:

Խշխշոց, որոտալ

Հոկտեմբերի 26

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Աշնան մասին է  խոսքը: Աշնանը տերևները դղնում են ու կարծես ամեն ինչ ոսկեզօծվում են:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է եկել ՝

 Ոսկի են թվում տերև ու ճյուղ:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են:

 Տերևները դեղնել  է և մեր այգին գեղեցկացել է

Արևի շողերը ընկնում է դեղին տերևների վրա ու  ոսկեզօծվում են:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

  • Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել – 10 տառ, 11 հնչյուն

Տերև — 4տառ, 5հնչյուն

Ոսկի – 4 տառ, 5 հնչյուն  

Ջրվեժ – 5 տառ, 5 հնչյուն

Ոսկեզօծվել, տերև, ոսկի, ջրվեժ

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Առաջադրանքները կատարի՛ր բլոգումդ:

Հոկտեմբերի 27

Չափման միավորներ։ Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով։ 

Երկարության չափման միավորներ 

  • 1սմ=10մմ
  • 1դմ=10սմ
  • 1մ=100սմ
  • 1մ=10դմ
  • 1կմ=1000մ

Զանգվածի չափման միավորներ 

  • 1կգ=1000գ
  • 1ց=100կգ
  • 1տ=1000կգ
  • 1տ=10ց

Ժամանակի չափման միավորներ

  • 1օր=24ժ
  • 1ժ=60ր
  • 1ր=60վ
  • 1տ=12ամիս
  • 1դար=100տարի 

Առաջադրանքներ․

  1. Արտահայտի՛ր սանտիմետրով․

7մ= 700 սմ

36դմ=360սմ

3մ5սմ=305սմ

  • Արտահայտի՛ր միլիմետրով․

19սմ=190մմ

8մ=8000մմ

3սմ7մմ=37մմ

  • Արտահայտի՛ր դեցիմետրով․

3մ8դմ=38դմ

7կմ=70000դմ

2կմ4մ5դմ=20045դմ

  • Արտահայտի՛ր մետրով․ 

6կմ=6000մ

13կմ20մ=13020մ

  • Արտահայտի՛ր կիլոմետրով․ 

18000կմ մ = 18կմ

36000կմ մ = 36կմ

  • Արտահայտի՛ր կիլոգրամով․ 

24տ=24000կգ

11տ5ց=11500

3տ7ց12կգ=3712կգ

  • Արտահայտի՛ր ցենտներով․

3տ=30ց

375տ50ց=3800ց

  • Արտահայտի՛ր գրամներով․

7կգ=7000գ

12տ=12000000

  • Արտահայտի՛ր տոննայով․

100ց=10տ

3000կգ=3տ

  1. Արտահայտի՛ր նշված միավորներով։

4ր30վ= 270 վ

3օր8ժ= 80 ժ

3տարի 2ամիս= 38 ամիս

8դար 47տարի= 847 տարի

Հոկտեմբերի 25

Լրացնել բաց թողած բառերը

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր

Հոկտեմբերի 23

Կատարի՛ր առաջադրանքները:

   1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև, ոզնի, ոհմակ, հրեղեն, երախտամոռ, տերև, հարևան, եղանակ, սեղան, երազ:

Արև  — 3 տառ, 4հնչյուն

Ոզնի — 4տառ, 5հնչյուն

Ոհմակ —  5տառ, 6հնչյուն

Հրեղեն —   6տառ, 6հնչյուն     

Երախտամոռ — 9տառ, 10հնչյուն 

Տերև — 4տառ, 5հնչյուն

Հարևան — 6տառ, 7հնչյուն

Եղանակ — 6տառ, 7հնչյուն

Սեղան — 5տառ, 5հնչյուն

Երազ — 4տառ, 5հնչյուն

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ

Արահետ (3) ա — ար — հետ, կածան (2) կա — ծան, հերոս (2) հե — րոս, բերանբաց (3) բե — րան — բաց, արկածային

(4), ար — կա — ծա — յին, արդարադատ (4) ար — դա — րա — դատ , կարգապահ (3) կարգ — ա — պահ, հերթական (3) հեր — թա — կան ,

մատակարարել (5) մա — տա — կա — րա — րել , ազատասեր (4) ազ — ա — տա — սեր:

3. Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը: 

Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:

 Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Տե-րև  – տերև

 ա-րև-մուտք  – արևմուտք

ա-րև-կող  – արևկող

Տա-թև  – տաթև

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր:

Տե-րե-վա-թափ – տերեվաթափ

 անձ-րե-վա-յին – անձրեվային

ա-րե-վոտ  –   արեվոտ

սե-վուկ – սեվուկ

բե-վե-ռա- յին –  բեվեռային

 ձե-վա-կան  –  ձեվական

թե-վա-վոր –  թեվավոր

ու-ղե-վոր –  ուղեվոր

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Աշուն եկել է, այն տարվա ամենագեղեցի եղանակն է: Ծառերը դարձել են գույնզգույն և գեղեցիկ: Ամպամած երկնքում հազիվ են երևում արևի շողերը: Աշնանը օրերը ցուրտ են և արևոտ: Անտառից լսվում է թռչուների ծլվլոցը, իսկ ծառերը կամաց — կամաց մերկանում են: Աշնան քամին գնում գալիս դիպչում է տերևներին, իսկ գույնզգույն տերևները պարելով իջնում են ցած:                              

Հոկտեմբերի 23

10 Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։

Լուծում ՝ 1183 – 183 = 1000, 1000 : 2 = 500 , 500 + 183 = 683

Պատ․՝ 683

11 Եթե ունեցածս փողը կրկնապատկեմ և 6դրամ ավելացնեմ, 40դրամ կստացվի։ Ինչքա՞ն փող ունեմ։

Լուծում ` 40 – 6 = 34, 34 : 2 = 17

Պատ՝ 17

Ծիրանի ծառը: Վիլյամ Սարոյան

 «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):
  3. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:
  4. Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:
  5. Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:
  6. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր :
  7. Գրի՛ր նշված բառերի հականիշները՝ վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :
  1. Արկածախնդիր -արկած փնտրող ՝ սիրող:

Վաղահաս —  շուտ հասնող:ռական

Գրազ — պայման վիճող կամ մրցող կողմերի միջև:

Խառնուրդ — այն, ինչ որ ստացվում Է տարրեր նյութերի խառնումով:

Ծուղակ — թակարդ:

Անշուշտ — անկասկած:

Մատղաշ — նոր բուսած, նորածիլ, նորաբույս:

3. Իմ Կածիքով շատ հտաքրքիր էր, իսկ տղաներրը ուզում էին ծիրան ուտել բայց քանի որ նրանք առանց հարցենելու էին քաղում, դրա համար կածում եմ գողություն էին անում

4. Առաջին մասը- «Յուլիսը ու կով»

Երկրորդ մասը — «Հնդրսոնի այգին»

Երրորդ մասը — «Տղաները և ծիրանի ծառը»

5.

6. Ամբար — Մառան

Առաջնորդ — գլխավոր

վճռական — Կարևոր, վերջնական, որոշիչ, բախտորոշ

հնազանդ — մեղմ, խոնարհ

հռչակավոր — Մեծահռչակ, մեծանուն, քաջանուն

7. Վեհանձն — ստոր, նվաստ, տմարդի, սինլքոր

Հճռական — անվճռական

Հնազանդ — անհնազանդ, ըմբոստ

Մատղաշ — հասուն, հասած, ծեր, ալևոր, պառավ

Խակ — հասուն, հասած