հարցեր
Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։
Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը կորդվաց աշխարհի տարածքում է:
Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը:
Նոր քարի դարը սկսվել է Ք. ա. X հազարամյակից և տևել է մինչև Ք. ա. VI հազարամյակի կեսերը։
Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։
Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը։ Նաև այնտեղ հայտնաբերվել են Երկիր մոլորակի ամենահին տաճարները:
Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։
Ք. ա. VI հազարամյակի կեսերին մարդիկ ունեցան նոր խոշոր նվաճում՝ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը: Մարդկությունը մուտք գործեց մետաղի դար: Մետաղներից առաջինը լայն տարածում ստացավ պղինձը:
Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։
Առատաշենը և Թեղուտը