Վաղ պետական կազմավորումները հայաստանի տարածքում

Հարցեր

1. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտան, ո՞րն էր նրա հովանավոր աստվածը։

Հայկական լեռնաշխարհի ՝ մինչ օրս հայտնի առաջին պետությունը Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ XXVIII-XXVII դարերում։ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը:

2. Մի քանի նախադասությամբ ներկայացրեք Հայասսա թագավորության մասին։

Ք․ա․ II հազարամյակի կեսերին Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը կոչում էին «Հայասա», որը խեթերեն նշանակում է «Հայերի երկիր»։

3. Մի քանի նախադասությամբ պատմեք Նաիրի երկրի մասին

Ք.ա. XIII-X դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում բազմիցս հիշատակում են Նաիրի երկիրը։ Նաիրիի բազմաթիվ արքա-առաջնորդներ դաշինք էին կնքել ընդհանուր թշնամու ՝ Ասորեստանի դեմ պայքարելու համար։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք ՝ զորավոր պարիսպներով»։ Ք.ա. IX դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

Փադինգթոն անունով արջուկը Հեղինակ ՝ Մայքլ Բոնդ

Աշնանային արձակուրդների շրջանում ես կարդացել եմ Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը»։ Այն շատ հետաքրքիր ու արկածնելով լի պատմվածք է։ Այս պատմվածք մի փոքր արջուկի մասին էլ, որը իր հորաքույրը ՝ լուսին իրեն անգլերեն խոսել է սովորեցնում և ուղարկում է Լոնդոն։ Արջուկը , օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա՝ Լոնդոն ՝ արջուկը հանիդիպում Բրաունների ընտանիքին առաջին անգամ հենց «Փադինգթոն կայարանում»։Այս արջուկի անունը դնում են Փադինգթոն, որովհետև նրան հանդիպել են «Փադինգթոն կայարնում»։ Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում էր անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ։ Խարհուրդ կտամ դու էլ կարդաք այս գիրքը։