Երևանյան պուրակներն ու զբոսայգիները

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն: Այս զբոսայգու տարածքը մինչև 1930-ականների կեսերը եղել է հին գերեզմանատուն։ Տեղացիներն այն կոչել են «Մլեր»։ Մինչև օրս էլ պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։ 1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ փակվում է գերեզմանատունը։ Ամայի տարածքում հիմնադրվում է զբոսայգի։ Նորաստեղծ այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության էր մատնված։ Միայն 1969թ., Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Դրանից հետո եղել են միայն մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005թ.։

Կոմիտասի անվան զբոսայգի և պանթեոն
Читать далее «Երևանյան պուրակներն ու զբոսայգիները»

Էմիլը Լյոնեբերգաից Հեղինակը ՝ Աստրիդ Լինդգրեն

https://lib.mskh.am/images/books/Emily_A.Lindgren.pdf Ես ավարտել եմ Աստրիդ Լինդգրենից «Էմիլը Լյոնեբերգայից» այն շատ հետաքրքիր է և արկածներով լի։ Այն մի տղայի մասին է, որի անունը ՝ Էմիլ է։ Իր հոր անունը՝ Անտոն Սվենսոնի, մոր անունը՝ Ալմա Սվենսոնի և իր քույրիկ Իդայի հետ: Էմիլը անկարգություն էր անում, չարաճիություն էր անում: Էմիլը երբ անկարգություն և չարաճիություն էր անում տանում էին ցախանոց, և Էմիլը ամեն անգամ փայտից իր հարմար զավարճալի մարդուկ է տաշում: Արդեն հիսունչորս հատ ուներ, և կասկած չուներ, որ դրանց թիվը ավելանալու էր․․․