Գարուն եկավ։ Ծառերը ծաղկում են, նրանք կարծես բաց կանաչ շորեր հագնեն։ Ծաղիկները իրենց բույրը են տարածում և գեղեցկացնում շրջապատը։ Թռչունները գեղեցիկ ծլվլում են և արթնացնում այգին։ Առուները քչքչում են կարծես խոսում են իրար հետ։ Թիթեռները նստւմ են նուրբ ծաղիկների վրա։ Անձրև է գալիս և երկնքում հայտնվում է ծիածանը։ Երեխաները դուրս են գալիս բակ ու սկսում են միասին խաղալ։
День: 1 марта 2021
Ավստրալիայի հայտնագործումը
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
ին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:
2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:
Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ:
3.Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաքներից:
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է Հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը: