Lոռու մարզի տեսարժան վայրեր

Լոռու բերդ

Ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, երկու գետերի միախառնման վայրում գտնվող քաղաք-ամրոցից միայն փլատակներ են մնացել։

Բերդը հիմնվել է X դարում։ Միջնաբերդը ինը հեկտար տարածք է զբաղեցրել ու պաշտպանվել է մոտ 200 մետր երկարություն ունեցող բերդապարսպով, որի երկայնքով խրամ (ջրով լցված պաշտպանական փոս) է եղել։

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

Միջնաբերդի շուրջ տարածվող քաղաքը մոտ 30 հեկտար է զբաղեցրել։ Այն նույնպես պարսպապատ է եղել։ Այժմ դրանից միայն հիմքի մնացորդներն են մնացել։ Պեղումների արդյունքում այստեղ XI-XIII դարերի երկու բաղնիք են հայտնաբերել։ 

Крепость Лори, Армения

Տեղակայված լինելով մարդաշատ առևտրային ճանապարհների վրա՝ Լոռի բերդը եղել է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր բնակավայրերից մեկը։ Ծաղկուն ժամանակներում քաղաքը մոտ 10 հազար բնակիչ է ունեցել։

Ֆանտաստիկ գեղեցկություն. հայ նկարչուհին զարդարել է Պալացո Կոնտարինին. լուսանկարներ

Այս վայրը գրավում է  զբոսաշրջիկներին ոչ միայն իր պատմությամբ, այն նաև աշխարհագրական առումով է շատ հրապուրիչ. Լոռի բերդի փլատակների մոտից հիանալի տեսարան է բացվում դեպի խորունկ ձորը։

Սանահին

X—XIII  դարերի միջնադարյան համալիրը, որը գտնվում է Դեբեդի կիրճի վերևի սարահարթի վրա, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում ու միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր ու մշակութային կենտրոններից է։ X-XI դարերում այս համալիրիր միաբանության անդամների թիվը հասնում էր 500-ի։ Նրանց շարքում կային գիտության ու մշակույթի գործիչներ։ Սանահինին կից գրչատուն կար, որտեղ դպիրներն ու գրիչները մատյաններ էին արտագրում։

Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան։

Հաղպատ

Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։

Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։

Монастырский комплекс Ахпат

Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։ Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։ Ըստ ավանդազրույցի՝ նախ, հինվել է Սանահինը, որի  անվանումը մեկնաբանվում է, իբր՝ «սա նրանից հին է»։ Կառույցի վրա երկու վարպետ են աշխատել` հայր ու որդի։  Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև պարբերաբար տարաձայնություններ են առաջացել, ու մի անգամ վիճելիս որդին ասել է հորը, թե  ինքնուրույն կարող է վանք կառուցել։

Այդպես, ըստ առասպելի, հայտնվել է  Հաղպատը։ Երբ վանքն արդեն պատրաստ է եղել, բոլորը սպասել ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրել է շարվածքի քարը և ասել. «Ա՜խ, պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվել են և հաշտվել։ Իսկ վանքն էլ «Հաղպատ» անվանումն է ստացել։

Ախթալա

Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении

Սուրբ Աստվածածնի եկեղեցու հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Խորանի գմբեթային հատվածում պատկերված է գահին նստած Աստվածածինը` փոքրիկի հետ։ Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է։ Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը վանք է մտել ու տեսել է, որ այնտեղ մարդ չկա։ Բայց այդ պահին հանկարծակի մանկան լաց է լսվել։

Պատմական արդարությունը վերականգնվել է. Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Լենկթեմուրը հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա։ Ի դեպ, այդ թաքստոցը մինչ այժմ էլ պահպանվել է։ Սակայն զորապետին այդպես էլ չի հաջողվել գտնել դրա մուտքը։ Նա հրամայել է իր զինվորներին կրակ բացել եկեղեցու վրա։ Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Բանն այն է, որ եկեղեցին չորս կողմից զարդարված է խաչի տեսք ունեցող հարթաքանդակներով, իսկ ամենամեծը գտնվում է արևելյան կողմում։ Այդ խաչի մեջտեղը դատարկ է։ Ըստ լեգենդի` հրանոթից արձակված գունդը կպել է խաչի մեջտեղին ու հետ է մղվել` պահպանելով եկեղեցին։

Օձուն

Օձունը Հայաստանի ամենահայտնի գյուղերից է։ Այն գրավում է ճանապարհորդներին, նախ և առաջ, իր դիրքով։ Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախակողմյան սարահարթին։ Հյուսիսից այն շրջապատում է Վիրահայոց լեռնաշղթան, հարավարևելքից` Գուգարաց լեռները, հարավից` Բազումի լեռները։ Գյուղ տանող ճանապարհն անցնում է ձորի ոլորաններով, մի փոքր վտանգավոր է, բայց այնտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Իսկ այստեղի արևածագերն ու մայրամուտներն անմոռանալի են։

Вид на село Одзун

IV դարում հին եկեղեցու վայրում Գրիգոր Լուսավորիչը միանավ բազիլիկ եկեղեցի է կառուցել։ Հետագայում Հովհաննես Օձնեցին վերակառուցել է այն, ու եկեղեցին ներկայիս տեսքն է ստացել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s