Փետրվարի 9

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը նորի՛ց կարդա, դերերով պատմե՛լ սովորիր:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:

Պարզ – բոքոն, կենդանի, ջուր, հարուստ, ոսկի

Բարդ – խնամ + ա + խոս = խնամախոս, ջուր + աղաց = ջրաղաց, աչք + լույս = աչքալույս, նախիր +  պան = նախրապան, խոտ + հարք = խոտհարք

Ածանցավոր – թագ + ավոր = թագավոր, ձի + ավոր  =  ձիավոր, հնձ + վոր = հնձվոր, լավ + ություն =  լավություն, պատրաստ+ ություն = պատրաստություն

Փետրվարի 8

  • Կրի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր, սովորի՛ր:

խոտհարք — Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր

հնամաշ — Հնությունից մաշված, հնացած ու մաշված

Լինգ – մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող

Կոտ – Փայտե  աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար

Ակն – աչք

Խնամախոս – խնամախոսություն

Աչքալուսանք – Մեկին հայտնվող բարի լուր

Նժույգ – Հեծնելու ընտիր ձի

Վեզիր — Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական

  • Տեղադրի՛ր բլոգումդ՝ վերնագրելով: այսպես. «Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան: