Լոռի-Դսեղ

Image result for Լոռի-Դսեղ

Դսեղ, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։ Գյուղն ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների, հիմնադրվել է դեռևս մ.թ.ա.:

  • Բնակչությունը՝ 2500,0
  • Մակերեսը՝ 39.47 կմ2
  • Գյուղի մակարդակը ծովից բարձր է՝ 1250-1350 մ

Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն`բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ: նակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։ Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է` կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում)։ Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։ Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում, կիսաքանդ վիճակում կանգնած է Քառասնից Մանկաց եկեղեցին։ Ըստ ճակատի արձանագրության` օծվել է 1256 թվականին Հաղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ։ Կանգուն են մնացել Սուրբ Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի  սկզբին` վերակառուցման: Գյուղի շրջակայքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից ի վեր որպես կացարան, իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։ Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s