2020-2021 ուսումնական տարի
1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
Սողալ -Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ:
Բուսել – Օդի և հողի անօրգանական նյութերն օրգանականի փոխարկելու հատկությամբ օժտված օրգանական
մարմին, որ մի մասով (արմատով) հաստատված է գետնի մեջ:
Թևավոր – Թևեր ունեցող:
Անհունի – Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր:
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
Ճանապարհ – ճամփա, ուղին:
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

5. Բանաստեղծությունը սովորիր անգիր: