Ձախորդ Փանոսը Հովհաննես Թումանյան

Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- ձախորդ
միտք անել-ինչ որ մի բանի մասին    մտածել
ձենի վրա վեր են կենում- վեր կնալ
տակն անել- վախենալ
ճամփան ծռել- ճամփան փոխել
քեֆի տաք ժամանակն է- խնջույքի ամենաթեժ
վրա տալ- հարձակվել
մթան հետ- մութ ժամանակ
գլուխը քարը- ինչ ուզում է թող անի, ես այլևս չեմ խառնվում
դես Փանոս, դեն Փանոս- անընդհատ հրամայել

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:                                                       Փանոսը մի օր կացինը վերցնում է եզները լցում են ու գնում անտառ փյատ բերելու։ Կացինը վերցրեց  ծառը կտրեց, ծառը ընկավ եզների վրա։ Եվ Փանոսը մնաց զարմացած,հետո որոշեց իմ բադ որսա, բայց չկարողացավ  կացինը ընկավ ջուրը։ Փանոսը մտավ ջուրը, որ կացինը գտնի բայց չգտավ։                                                                                                                   

3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը :
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է :

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Բարև սիրելի Փանոս։ Ես ուզում եմ ասել ,որ մի բան անելուց առաջ, շատ լավ մտածես նոր անես ։ Այդպես քո մոտ ամեն ինչ լավ կեստացվի։Այդ ժամանակ դու կլինես, ոչ թե ՛ Ձախորդ Փանոսը, այլ Հաջողակ Փանոսը։  

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Ես Փանոսն եմ,շատ աշխատասեր և բարի մարդ եմ։ Ինչ անում եմ չի ստացվում,ձախողվում է։Դրա համար մարդիկ ինձ անվանում են Ձախորդ Փանոս։Մի օր գնացի անտառ, որ  փայտ բերեմ,բայց ծառը եզներիս վրա, կացինն էլ ջուրը տարավ։ Հետո գնացի գյուղ,բաից պարզվեց որ ես խեղդվել եմ ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s