Հունվարի 28-ը` Հայոց բանակի օրն է ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990թ.-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989թ. փետրվարից` 1992թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992թ. հունիսից` 1994թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»:

Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս է ապացուցել, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է:  Բանակի օրը հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր՝ թշնամական երկրներով շրջապատված երկրի համար:

Փերիների խոհարարը հեղինակ ՝ Շիրլի Բարիբերի, Մարթա Բ․ ճագարը հեքիաթը

  Լինում է չի լինում մի փոքր գեղեցիկ ճագար կար, որի անունը՝ Մարթա Բ․ ճագարիկ էր։ Նա ապրում էր անտառի կենտրոնում գտնվող իր փոքր տնակում։ Մարթան  շատ էր սիրում բանջարեղենով ուտելիք պատրաստել։ Իր տան դիմաց մի մեծ այգի կար, այնտեղ  աճեցնում էր բանջարեղեն ։ Նրա պատրաստած չամիչով բլիթները և տորթերը  ամենահամով էին անտառում։ Ողջ  ամառ Մարթան  հավաքում էր ընկուզ , մրգերը լվանում և չորացնում, մուրաբաներ պատրաստում և  պահետավորում ձմռան համար։  Ձմռան մի օր առնետները անտառ ներխուժեցին և գողանում էին ուրիշների ապրուստը։ Մի օր Մարթան իջավ մառան ու տեսավ որ դարակները դատարկ էին։ Մարթան շատ տխրեց և սկսեց լաց լինել։ Ծիտիկները նրան օգնեցին, և ասացին  որ Թաբիթան և Պարոն թզուկը խոհարար են փնտրում ։ Մարթան շատ ուրախացավ և գնաց ։ Եվ նա սկսեց աշխատել այնտեղ ,Պարոն Թզուկի և Թաբիթայի հետ։ Թաբիթա կատուն մաքրում էր տունը և զարդարում եղևնիները, իսկ Պարուն թզուկը և Մարթան խնջույքի համար պատրաստում էին համեղ ուտելիքներ։ Պարոն Թզուկը, Թաբիթան և Մարթան ամեն շաբաթ խնջույք  էին կազմակերպում։ Թաբիթան և Մարթան սկսեցին միասին ապրել ,խնձորենու տան մեջ ։ Նրանք ամեն շաբաթ գնում էին Պարոն Թզուկի մոտ աշխատում , և շատ ուտելիքներով վերադառնում տուն։