Իմ արձակուրդը

Այս անգամ մեր արձակուրդը նվիրված էր Ամանորին, ես այն անցկացրել եմ շատ ուրախ և գեղեցիկ։ Մասնակցել եմ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Ես գնացել եմ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն, դիտել «Մոխրոտիկ» ներկայացումը։ Գնացել եմ կինոթատրոն և դիտել «Սառցե Սիրտը 2» մուլտֆիլմը և Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Քաղաքում շրջել եմ ու տեսել թե ինչքան գեղեցիկ լույսերով էր զարդարված մեր քաղաքը։ Գնացել եմ Գյումրի ու շերջել եմ քաղաքում այնտեղ էլ էր շատ գեղեցիկ։