Month: October 2021
Համո Սահյան ՝ Անտառում
Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը:
ԱՆՏԱՌՈՒՄ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ծվեն – պատեռված, կտոր, թել, շերտ
Եղյամն – աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում
Մամուռ – Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս, որ զուրկ Է արմատներից ու ծաղիկներից
Բառաչ – ոչխարի՝ կովի բառաչելու ձայնը
Որսկան – որսորդ
Թեղի – Թեղազգիների ընտանիքին պատկանող բույս
Ծածանում – ծածանելը, ծածանվել
Սոճու – սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ
Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը Հեղինակ ՝ Վիլյամ Սարոյան
- Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի տակ գտնվող առաջադրանքները կատարի՛ր, պատմվածքը պատմել սովորի՛ր։
- Կազմի՛ր 5 հարց պատմվածքի վերաբերյալ։
Առաջադրանքներ
- Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:
տենչանք – երազանք
գերդաստան – մեծ ընտանիք
Շառավիղ – ճառագայթ
Վայրագ – դաժան, անգութ, անագորույն
Հուժկու – ուժեղ, ուժգին, հեզոր, կորովի, մեծ ուժով
Դյուրաբորբոք – հեշտ բորբոքվող, դյուրավառ
Ոռոգել – Իր հոսանքով ջուր մատակարարե
- Բացատրի՛ր տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Մուրադը գողություն էր արել, որովհետև այն իրը, որը դու վենցնում ես առանց հարցնելու, այն համարվում է գողացած։
- Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:
Պատմվածքի գլխավոր հերոսը Արամն էր։ Նա ապրում էր շատ աղքատ, բայց ազնիվ ընտանիքում։ Արամը երազում էր ձի հեծնել։ Նա ինը տարեկան էր։