Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ
Հարցեր՝
1. Ի՞նչ է Տիեզերքը: Ի՞նչ է աստղը:
Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տարբեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:
Աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չափերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արեգակը միջին մեծությամբ աստղ է:
2. Ի՞նչ է համաստեղությունը: Թվարկե՛ք մի քանի համաստեղության անուններ:
Դեռևս հին ժամանակներում երկնքում աստղերի դիրքը որոշելու, միմյանցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբերի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաստեղություն՝ գալակտիկաներ:
3. Ո՞րն է երկնքում երևացող ամենապայծառ աստղը:
Արեգակ