Ուղղանկյունանիստ

1․ Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։ Ուղանկյուններից

2․ Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։ Երկարություն, լայնություն, բարձրություն

3․ Ինչպիսի՞ ուղղանկյունանիստն  է կոչվում խորանարդ։ Բոլոր նիստերը քառակուսիներ են

4․ Թվե՛ք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։ հեռախոս, սեղան, գրատախտակ, համակարգիչ, տետեր, գիրք

5․ Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը։ 6 նիստ

6․ Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը։ 12 կողմ

7․ Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը։ 8 գագաթ

8․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող ուղղանկյունանիստի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

9․ Լուսանկարի՛ր քեզ շրջապատող խորանարդի տեսք ունեցող պատկերները և տեղադրի՛ր բլոգումդ։

10․ Տեղափոխել 3 փայտիկ այնպես, որ ստացվի 5 հատ եռանկյուն։

(Եռանկյունները կարող են լինել նաև տարբեր երկարությամբ կողմերով և կարող են ներառված լինեն իրար մեջ:)

13.10.2021

  1. երկիր, պետություն, թագավուրություն, կայսրություն, տերություն
  2. մազ, հյուսք, ծամ, վարս, հեր
  3. դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ
  4. արշալույս, ծեգ, այգաբաց, լույսաբաց

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Գաղափար Տիեզերքի մասին, աստղեր և համաստեղություններ

Հարցեր՝
1. Ի՞նչ է Տիեզերքը: Ի՞նչ է աստղը:

 Տիեզերք բառը նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որը լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

2. Ի՞նչ է համաստեղությունը: Թվարկե՛ք մի քանի համաստեղության անուններ:

Դեռևս հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանել են խմբե­րի և դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների և այլ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա և այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն՝ գալակտիկաներ:

3. Ո՞րն է երկնքում երևացող ամենապայծառ աստղը:

Արեգակ

Նյութերի երեք հիմնական վիճակները

Նյութերի երեք հիմնական վիճակները 

Առաջադրանք 1
Թվարկե՛ք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ – փայտ, ոսկի

բ) հեղուկ – ջուր, սպիրտ

գ) գազային – թթվածինը, ազոտը

Առաջադրանք 2
Թվարկե՛ք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

ապակի, երկաթ, պլաստիկ, փայտ, կավից

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

Պինդ – փայտ, պղինձ, ոսկի, արծաթ, պողպատ, ապակի

Հեղուկ – ջուր, կաթ, նավթ

Գազային – գոլորշին, թթվածին

Աշունն ու Կոմիտասը

Տարվա եղանակներից ես կնարագրեմ աշունը։ Աշունը ոսկեզոծ է, որովհետև տերևները հագնում են գույնզգույն շորեր։ Եվ Կոմիտասը հենց այդտեղով քայլում է, հենց այդ պահին Կոմիտասը հանում է իր սրինգը և սկսում է նվագել, հենց այդ պահին ծառերը հիանում են Կոմիտասով թե ինչպես էր գեղեցիկ նվագում։ Այնքան գեղեցիկ էր նվագում Կոմիտասը, որ տերևները գեղեցիկ պարելով իջնում էին ներքև։