ԿՈՇ

Կոշ գյուղի մասին տեղեկություն

Մակերես` 28.8կմ2

Բնակչություն` 3671

Գյուղ Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 18 կմ արեւմուտք: Ընկած է Աշտարակ-Թալին ավտոխճուղու աջ կողմում: Նախկինում ունեցել է Գոշ, Կավաշ, Կվաշ, Կուաշ անվանումները:
Հարուստ է պատմամշակութային կոթողներով: Հնում կոչվել է Կուաշ եւ մտել է Մեծ հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ: Ըստ ավանդության այստեղ բնակություն է հաստատել աստվածաշնչյան Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը: Հիշատակվում է Փավստոս Բյուզանդի (4-րդ դար), ապա Մովսես Խորենացու կողմից, ըստ որի Կոշում է ապրել կուրացած Տիրանը, որը խեղդամահ է արվել որդու` Արշակ II կողմից: Գյուղի մոտակայքում է գտնվում Կոշավանքը, ս. Ստեփանոս եկեղեցին` կառուցված 7-րդ դարում:
Գյուղը գտնվում է Արագածի լանջերին, Շամիրաամի սարավանդում` ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա: Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ; Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5,-6-ի սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:
Ունի տուֆի, բազալտի, ավազի եւ կավի հանքավայրեր: Հարուստ է աղբյուրներով, որոնք օգտագործվում են խմելու, իսկ ոռոգման նպատակով օգտագործվում են Ամբերդի ջրանցքի ջրերը:

Աղջկա Բերդ

Ասում են Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվը սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ: Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ ևս մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։

Մարմիններն և նյութերը մեր շրջապատում

Մարմիններն և նյութերը մեր շրջապատում

Հարց 1

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
Մահճակալներ
Պահարաներ
Համակարգիչ
Սեղաններ
Աթոռներ
Գիրքեր
Նկարներ
Կահյուք
Գրատախտակ
Տներ
Հող
Ջուր
Բույսեր
Երկինք
Լուսին
գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը
Կենդանիները
Ջերմացնող արևը
Թռչուներ
Երկաթը
ոսկին
պղինձը
թուղթը
ջուրը
ապա­կին
  

Հարց 2

Թվարկե՛ք երկու նյութ, որոնցից  կարելի է պատրաստել բաժակ, քանոն:

փատից — քանոն

ապակուց — բաժակ

Հարց  3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք  կարելի է ապակուց պատրաստել:

Բաժակ, ափսե, ծաղկաման։