Թեստ 10

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Թռչել
կդարձնեն

երբեք

2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ սովորական — անսովոր

բ/սիրունիկ — տգեղ

գ/ տխուր — ուրախ
դ/փոքրիկ — մեծ

3. Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

4. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

5. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա — վթար
բ/աֆիցեր — սպա
գ/դիրեկտոր — տնօրեն
դ/զիբիլ — աղբ

6. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:


աստղեր

քաղաքներ
մարդիկ
մեծեր

7. Sեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

կարողանում է — III դեմք  

նեղացրել էին — III դեմք

թափառում ես — II դեմք

ապրելու եմ — I դեմք

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:

ապրում 

կարողանում է                       

կաշխատի                       

նաղացել                     

8. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը, բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                  Արևածաղիկ

10. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ:

11. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

12. Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը անսովոր է և ապրում է տանիքի վրա: Նաև նա փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմես, մեջքին գտնվող շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի և Կառլսոնը կթռչի:

13. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Այո, քանի որ նա շատ հետաքրքիր կյանք ուներ: նա երազում էր շնիկ ունենար է ես ապրեի մեծ սեպական տանը

14. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազանք ուներ շունիկ ունենալ

15. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզեի, այս պատմությունը ավարրվել մի շատ հետաքրքիր, որ Մանչուկը ունենալ շուն, իսկ կառլսոնը ապրել մեծ սեփական տան մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s