День: 3 ноября 2021
Աշնանային հեքիաթ
Կար մի անտառ, որտեղ ժամանակից շուտ հյուր էր եկել աշունը։ Շուրջբոլորը ամեն ինչ հեիաթային էին ՝ ոսկեզօծ տերևները քամուց շուրջպար էին բռնել, անտառը պատված էր պայծառ գույներով, կենդանիները և թռչունները նայում էին ինչպես էին ոսկեզօծ տերևները պարում և իրենք էլ միացան նրանց պարին։ Տերևները խշշացնում էին, բարձրանում օդում, կենդանիները վազում էին, ցատկոտում, ուրախ ձայներ արձակում ՝ մռնչում էին, մլավում, բառաչում, վրնջում, ոռնում, շվվացնում, իսկ թռչունները ծլվլում էին, սվսվացնում, երգում, դայլայլում և թևերը թափահարելով ծափահարում։ Հնչում է հեքիաթային աշնանային մեղեդի։