Սեպտեմբեր ամսվա ամփոփում․ Կենսաբանություն
Հոկտեմբեր ամսվա ամփոփում․ Կենսաբանություն
Նոյեմբեր ամսվա ամփոփում․ Կենսաբանություն
Դեկտեմբեր ամսվա ամփոփում․ Կենսաբանություն
Day: December 15, 2025
Դեկտեմբեր ամսվա ամփոփում․ Կենսաբանություն
1․ Ներկայացնել ֆոտոսինթեզի ողջ գործընթացը.
Ֆոտոսինթեզը գործընթաց է, որով բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ լույսի էներգիան փոխակերպում են քիմիական էներգիայի՝ շաքարների տեսքով։ Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոավոտրոֆներն օգտագործում են արևի էներգիան՝ ածխածնի երկօքսիդի և ջրի հետ միասին, գլյուկոզ և թթվածին արտադրելու համար: Ֆոտոսինթեզի երկու հիմնական փուլերն են լուսային փուլի ռեակցիաները և Կալվինի ցիկլը: Ֆոտոսինթեզը բարդ, բազմաստիճան գործընթաց է։ Նրա մեջ կենտրոնական դերը պատկանում է քլորոֆիլին՝ կանաչ գույնի օրգանական նյութին, որի միջոցով արեգակնային ճառագայթման էներգիան փոխակերպվում է քիմիական կապի էներգիայի։


2․ Ներկայացնել միտոզի փուլերը.
Միտոզը բջջի բաժանման գործընթաց է, որի արդյունքում մեկ մայր բջջից ստացվում են երկու նույնական դուստր բջիջներ։ Այն ունի չորս հիմնական փուլ՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և տելոֆազ, որոնց ընթացքում քրոմոսոմները խտանում են, դասավորվում կենտրոնում, հետո բաժանվում են և տեղափոխվում բջջի երկու կողմերը, և բաժանումից հետո ձևավորվում են երկու միատեսակ բջիջներ։ Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է, որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է դուստր բջիջների միջև։ Սա ապահովում է բջջից բջիջ, սերնդից սերունդ ժառանգական տեղեկատվության կայուն փոխանցումը։ Դրանում է միտոզի հսկայական կենսաբանական նշանակությունը։

Առաջին փուլ – պրոֆազա
Բջջային կոնգտրոնի ցինտրիոլները տեղափոխվում են դեպի բջջի տարբեր բևեռներ, որոնց միջև ձգվում են բաժանման իլիկի թելիկները։ Ինչպես նաև կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմայում։
Երկրորդ փուլ – Մետոֆազա
Քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում և հավասարաչափ հեռանում են բևեռներից: Բաժանման իլիկի թեիլկները միանում են մի ծայրով քրոմոսոմի մի թելիկին (X-ի մի կողմին- քրոմոտիդին), մյուսով` բեևեռին:
Երրորդ փուլ – Անֆազ
Բաժանման իլիկի թեիլկները քրոմոտիդները քաշում են դեպի երկու տարբեր բևեռներ և այդպիսով քրոմոտիդները հավասարաչափ բաժանվում են երկու մասի:
Չորորդ փուլ – Թելոֆազա
Բևեռներում հավաքված քրոմոտիդները ապապարուրվում են, միահյուվում և ստեղծում են կորիզաթաղանթ և կորիզակներ, վերականգնելով կորիզները: Այդպիսով մի բջիջում ստղծվում է «երկու բջիջ» Բջիջի հասարակածային կազմվում է նոր պլազմային թաղանթ, որը ձքվում է դեպի բջիջի եզրերը: Սզբնական բջիջը կիսվում է երկու դուստր բջիջների:


3․ մեյոզի փուլերը
Մեյոզը բջջի բաժանման այն հատուկ ձևն է, որը տեղի է ունենում սեռական բազմացման ժամանակ կենդանիների, բույսերի և սնկերի բջիջներում։ Մեյոզի ընթացքում քրոմոսոմների քանակը կրճատվում է երկու անգամ, այսինքն՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջ։ Մեյոզը շատ նմանություններ ունի միտոզի հետ։ Բջիջն անցնում է նմանատիպ փուլերով և կիրառում է նույնատիպ ռազմավարություններ քրոմոսոմների դասավորման և առանձնացման համար։ Այնուամենայնիվ, մեյոզի ընթացքում բջջին տրված առաջադրանքն ավելի բարդ է։
Առաջին բաժանումը (Մեյոզ I) հոմոլոգ քրոմոսոմներն է բաժանում։
1․ Պրոֆազ I-ում քրոմոսոմները խտանում են։ Հոմոլոգ քրոմոսոմները զուգավորվում են, և նրանց միջև տեղի է ունենում գեների փոխանակում՝ կրոսինգովեր, ինչը մեծացնում է բազմազանությունը։
2․ Մետաֆազ I-ում զույգերով դասավորված հոմոլոգ քրոմոսոմները շարվում են բջջի կենտրոնում։
3․ Անաֆազ I-ում հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգի անդամները քաշվում են դեպի բջջի հակադիր բևեռները։
4․ Տելոֆազ I-ում ձևավորվում են երկու բջիջ, որոնցից յուրաքանչյուրում հոմոլոգ քրոմոսոմներից միայն մեկն է, այսինքն՝ քրոմոսոմների քանակը կիսվում է։
Երկրորդ բաժանումը (Մեյոզ II) քրոմատիդներն է բաժանում, ինչպես միտոզում։
5․ Պրոֆազ II-ում նոր միջուկային պատյանները քայքայվում են։
6․ Մետաֆազ II-ում քրոմոսոմները (յուրաքանչյուրը երկու քրոմատիդից) դասավորվում են յուրաքանչյուր դուստր բջջի կենտրոնում։
7․ Անաֆազ II-ում քրոմատիդները անջատվում են և քաշվում դեպի բևեռները։
8․ Տելոֆազ II-ում ձևավորվում են չորս բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի քրոմոսոմների հապլոիդ հավաք։ Այս բջիջներն են դառնում գամետներ։


4․ Օրագնիզմների Անհատական զարգացում
Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է էակ և զարգացում, յուրաքանչյուր անհատի զարգացումն է մինչև նրա մահը։ Օնտոգենեզը իրենից ներկայացնում է օրգանիզմի բջիջների բազմացման, տարբերակման, հյուսվածքների, օրգանների կազմավորման, նրանց գործառությունների կարգավորման, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական ձևավորման բարդ պրոցեսների մի ամբողջ համալիր։ Այդ պրոցեսներն ընթանում են՝ մի կողմից ընդօրինակելով (կրկնելով) նախնիների առանձնահատկությունները, մյուս կողմից պայմանավորվում են այն միջավայրով, որում հանդես է գալիս ձևավորվող օրգանիզմը։

Օնտոգենեզը տվյալ օրգանիզմի արտաքին միջավայրի կոնկրետ պայմաններում ժառանգական հնարավորությունների դրսևորումն է։ Յուրաքանչյուր տեսակ ունի իր պատմական անցյալը։ Բնության մեջ սկիզբ առնելով և պատմական երկար ժամանակաշրջանում փոփոխությունների ենթարկվելով, այն հասել է իր ներկա վիճակին։ Տեսակի անցած այդ երկար ուղին՝ ճանապարհը, կոչվում է ֆիլոգենեզ։ Օնտոգենեզը և ֆիլոգենեզը սերտ կապի մեջ են և միմյանցով պայմանավորված։ Ֆիլոգենեզը (հունարեն ֆիլո նշանակում է ցեղ, ազգություն, իսկ գենեզիս՝ ծագում, զարգացում) ընդգրկում է էվոլյուցիայի միլիոնավոր տարիներ։ Կարճ ասած՝ ֆիլոգենեզը կենդանական որևէ տեսակի էվոլյուցիան է։ Փաստերի հիման վրա կենսաբանները հանգել են այն ենթադրության, որ օնթոգենեզը (անհատական զարգացումը) ֆիլոգենեզի (տեսակի զարգացման) կրճատ կրկնությունն է և ձևակերպեցին այսպես կոչված բիոգենետիկական օրենքը։
5․ Դեկտեմբեր ամսվա բլոգային