Նոր Տարին իմ ընտանիքում

Իմ ամենասիրելի տոնը՝ Նոր Տարին է։ Իմ ընտանիքի հետ ես պատրաստվում եմ Նոր տարվան ՝ գնումներ ենք կատարում, զարդարանքեներ ենք գնում, գեղեցիկ հագուստներ ենք առնում, զարդարում ենք տունը տոնածառ ենք դնում սեղան ենք գցում, սեղանին դնում ենք ավանդակն ուտեստները , որը պատրաստել ենք մայրիկիս և քույրիկիս հետ , ինչպես նաև տարեգաթան ես ու մայրիկս ենք պատրաստել։ Այս տարվա տարեգաթայի միջուկը ինձ է ընկել։ Շատ ուրախ է անցնում տոնական օրերը,մենք հյուր ենք գնում, մեր տուն հյուրեր են գալիս։ Շատ եմ սիրում ընտանիքով ամանորյա զվարճալի հաղորդումներ նայել։