Չարլին և շոկոլադի գործարանը Հեղինակ ՝ Ռոալդ Դալ

Ես ավարտվել եմ հեղինակ ՝ Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը»։ Սա շատ հետաքրքիր գիրք էր և արկածներով լի։ Սա մի փոքր տեղայի ամսին էր, որը ապրում էր ՝ պարոն Բաքեթի և տիկին Բաքեթի, Ջեզեֆինա և Ջորջինա տատիկների, Ջո և Ջորջ պապիկների հետ։ Մի օր պարոն Ուլիլ Ուոնկանը հայտարարեց, ով գտնեն հինգ «Ոսկը տոմսը» պարոն Ուոնկանը նրանց թույլ տվեց, որ գնան իր գործարանը ուսումնասիրեն, և այդ հինգ «Ոսկը տոմսերը» գտան ՝ Մայք Թիվին, Օվգասթ Գլուպփն, Վիոլետ Բյուրագետը, Վերուկա Սոլթը և Չարլի Բաքեթը նաև երեխաների հետ իրենց ծնողների, տատիկ ու պապիկները։ Այս ամենը հաղթահարեց Չարլին, և գնաց բոլորին ասաց, որ նրանք ապրելու են պարոն Ուլիլ Ուոնկանի գործարանում և նրան օգնելու են գործարանը աշխատեցնեն ու Չարլին, Ջո պապիկը ու պարոն Ուլիլ Ուոնկանը նրանց տարան գործարանը ցույց տալու։

Թոմ Սոյերի արկածները Հեղինակ ՝ Մարկ Տվեն

Ես ավարտեցի ևս մի արկածային, որը լի էր արկածներով։ Սա մի փոքր տղայի մասին էր, որի անունը Թոմ Սոյեր էր։ Նա ապրում էր մորաքույրի հետ, որի անունը Պոլի էր, քրոջ անունը Մերի էր, եղբոր անունը Սիդի։ Թոմը շատ հետաքրքրասեր տղա էր, նա սիրում էր ՝ ճամփորդության գնալ իր ընկերերի հետ, նա և իր ընկների հետ գանձեր է որոնում, մի անգամ ճամփորդերիս Թոմը և իր ընկեր Հեք գանձեր գտան և նրանք շատ ուրախացան։ Հեքին չի կարող տանելի իր կարգ ու կանոնը։ Ստիպում է ամեն օր նույն ժամին արթնանալ, լացվել, մազերը սաներել այնքան մինչև գլխի վրա մազ չի մնում, թույլ չի տալիս ՝ ցախատանը քնել, ծխամործ ծամել և մարդկան մոտ չե քրվել պետք եմ հագնել ետ անիծյալ շորերը չի կարողանում շարժվել ու հոգնում և իր հաստ կշիկները և գնում եկեղեցի չիկարող տանել այդ կանոներ։ Խորհուրդ կատամ որ այս գիրքը կարդաք շատ հետաքրքիր և արկածներով լի էր։

Սեպտեմբերի 1. Գիտելիքի օր

Ես ու հայրիկս սեպտմբերի 1-կին գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել էինք Կոմիտասի թանգարան և Կամիտասի անվան Պանթեոն։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Գիդը պատմեց Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) մասին, որ նա ծնվել է 1869 թ․ Քյոթահիայում։ Նա երբ մեծացավ ,ունեցավ շատ հայտնի ընկերներ, նրանց անուններն էին՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան և այլն։ Նա գյուղերում լսում էր բնակիչներին, որպեսզի նրանց չխանգարի քաշվում էր մի կողմ ու լուռ լսում էր բնակիչների երգը ,որպեսզի նրանք չդադարեցնեն, թաքնվում է ծառերի հետևում, վերցնում է տետրակը և գրիչը սկսում է գրի առնել երգի բառերը և մեղեդին, հետո նա մշակում էր և դարձնում հիանալի երգ։ Թանգարանում էր նրա դաշնամուրը, երաժշտական գրքերը։ Նրա ընկերներից մեկը նրան նվիրել է թանաքաման, որտեղ թաթախում են գրիչը և գրում։ Ես նկարում տեսա․ նա նստել էր գորգի վրա տետրակը ձեռքը վերցերած և ձեռքի վրա գրում էր գյուղացիներից լսած երգերը։Նա մահացել է 1935 թ․ Փարիզում։ Խուհուրդ կտամ, որ դուք էլ այցելեք Կոմիտասի թանգարան և Կամիտասի անվան Պանթեոն, որտեղ գտնվում է նաև Կոմիտասի գերեզմանը։

Այցելություն Բուսաբանական այգի

Մենք ընտանիքով գնացիք Բուսաբանական այգի։ Բուսաբանական այգում շատ գեղեցիկ էր։
Այնտեղ մենք զբոսնեցիք և խաղացինք։ Այնտեղ կար վարդերի պուրակ,  շատ հետաքրքիր գույնզգույն վարդեր կային։ Քայլելիս մենք տեսանք օձ, որը մեր ձայները լեսելով փախավ մտավ թփերի տակ։

Այս անգամ էլ ընտանիքով հաճելի օր անցկացրեցինք բնութան գրկում։ Продолжить чтение «Այցելություն Բուսաբանական այգի»

Այցելություն Չարենցի կամար և Ջրվեժի արգելոց

Մենք ընտանիքով գնացել էինք Չարենցի կամար և Ջրվեժ արգելոց։ Չարենցի կամարում մենք տեսանք Մասիս սարը, իր ողջ գեղեցկությամբ։ Կամարի վրա գրված էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի հատված․

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Դրանից հետո մենք գնացինք Ջրվեժ արգելոց զբոսնեցին, խաղացինք և լավ ժամանակ անցկացրեցինք։ Ահա այսպես բացեցին ամառային արձակուրդների սեզոնը։

 

 

IMG_20200607_155022