Իմ ամառային արձակուրդները

Իմ ամառային արձակուրդները սկսվեցին Գյումրու բակային ճամբարով, որտեղ մասնակցեցի տարբեբ նախագծերի, վիկտորինաների, ստեղծագործական տեխնոլոգիական աշխատանքներ, հետաքրքիր խաղեր ենք խաղացել։ Գնացել ենք ՝ Մարմաշենի եկեղեց, բակում ամփոփված էր Վահրամ Պահլավունու աճյունը, Մարմարաշենի եկեղեցին կառուցվել է X-րդ դարում, իսկ կողքն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է XI-րդ դարում, նաև այնտեղից հոսում է Ախրույան գետը

Գնացել ենք Ջաջուռ գյուղում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան, այնտեղ Գայանե բալետի բեմադրության շորերն էին, նա նկարել էր Արամ Խաչատրայնի դիմանկարը, գանցել ենք գյուղամեջ, որտեղ գտնվում էր Մինաս Ավետիսյան տունը ,որտեղ նա ծնվել ու մեծացել է։

Գնացել ենք Հացիկ գյուղ այնտեղ կար ուխտատեղի սրբավայր, որի անունը «Ծակ Քար» դրա միջով ես ,եղբայրս և քույրիկս անցանք։

Գնացել ենք Ազատան գյուղի մոտակայքում գտնվող փոքրիկ լճակում ձկնորսության բայց ափսուս, որ ոչ մի ձուկ չբռնեցինք։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Հսկա ձուկը բացեց բերանը և գետի ջուրը խմեց:

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ- լող

հանգստանալ- հանգիստ

խաղալ- խաղ

զրուցել- զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

Յոթանասունհինգ և տաս հազար, երկու, հարյուր։

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

մեծ ձուկ

գեղեցիկ նավ

հետաքրքրված ճանապարհորդ

աղի ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Քաջ — անվախ

Հսկա — մեծ

Նորից — կրկին

Այժմ — Ներկայումս

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Խաղաղ — աղմկալից

Չոր — փափուկ

Դուրս — ներս

Հանգիստ — անհանգիստ

Բժիշկ Այբոլիտ հեղինակ ՝ Կորնեյ Չուկովսկի

Ես առաջին շաբաթվա շրջանի ընթացքում ավարտել եմ «Բժիշկ Այբոլիտ» հեղինակ ՝ Կորնեյ Չուկովսկի։ Սա մի փոքրիկ վիպակ է։ Իսկ հիմա ես մի փոքր կպատմեմ այս գրքի մասին։ Սա մի բարի բժիշկի մասին է, որը բուժում է բոլոր կենդանիներին։ Նաև այդ բժիշկը ունենում է չար քույր Վարվառա անունով։ Բժիշկ Այբոլիտը ամենից շատ աշխարհում կենդանինրին է սիրում։ Նրա սնյակում ապրում են շատ կենդանիներ՝ պահարանում բնակվում էր սկյուռիկները, սնյակում նապաստակներ են բնակվում, բուֆետում ագռավն էր բնակվում, բազմոցի վրա ապրում էր փշոտ ոզնին, իսկ սնդուկում ապրում էին սպիտակ մկները։ Բայց իր կենդանիների մեջ բժիշկ Այբոլիտը ամենից շատ սիրում էր ՝ բադիկ Կիկային, Ավվա Շանը, փոքրիկ Խոզուկ-Մոզուկին, թութակ Կարուդոյին և բու Բումբային։ Բժիշկ Այլբոլիտը սիրով օգնում էր բոլորին։ Մի օր գալիս են հիվան հովիվները, հիվանդ փայտահատները, հիվանդ ձկնորսները և բժշկը մեծ սիրով իրենց դեղ է տալիս։ Նրա մոտ են գալիս երբ աչքերը ցավում են կամ վատ են տեսնում, իսկ բժիշկը դրա համար ակնոց է տալիս, նաև գալիս են հիվանդները և բժիշկը մեծ սիրով դեղ է տալիս։ Երբ որ բժիշկ Այբոլիտը սոված է լինում իր կենդանիները աճեցնում են բանջարեղեն, մրգեր ,ճաշ են պատրաստում և բժիշկին սոված չեն թողնում կրակրում են, որովհետև բժիշկը շատ հոգատար էր։ Վերջ այսքանը խորհորդ կտամ, որ դուք էլ նյունպես կարդաք այս գիրքը, որովհետև շատ հետաքրքիր և արկածներով լի էր այս գիրքը։

Թեստ 18

Թեսթ 18 
Ալբերտ Մորավիա 

Երբ մտքերը սառչում են օդում 

(1-ին մաս) 

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսoր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»: 

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:  

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: 

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը: 

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ: 

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց. 

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում: 

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: 

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում: 

-Ի՞նչ ես ասում: 

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի: 

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: 

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի: 

-Ի~նչ էիր մտածում: 

-Տարբեր բաներ: 

-Օրինակ: 

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի: 

— Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: 

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: 

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: 

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: 

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: 

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր. 

— Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես: 

-Իհարկե: 

-Իսկ ի՞նչ ես մտածում: 

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին: 

-Ի՞նչ ես մտածում իմ մասին: 

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս: 

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: 

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»: 

  • Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 
                                         Այսօր

                                         Կախված

                                           Անգամ

                                             Բղեր

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները: 
           ա/ցուրտ             շոգ

բ/սոված             կուշտ 

գ/ուրախանալ  տխրել 
դ/տաքանալ     մրսել
 

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով: 

Ձմեռային ցուրտ արևի ճառագայթները ջերմացրեցին մռասած լեռնագնացների մարմինները։

Ցուրտ լեռներում Ձմեռ պապիկը տեսավ լեռնագնացների դիակները։ 

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր: 

Գլխակ+ա+վերև=գլխավերև


Գլխարկ, հոդակապ, վերելակ

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը: 
    Պարծենալ
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր): 
    ա/գլխավերև-բարդ

բ/ջերմաստիճան-բարդ

գ/ միլիարդ-պարզ

դ/միտք-պարզ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

Ծով Ա. Ցուլը տխրեց:


ա/պինգվին – գոյական 
բ/սառչել-բայ 
գ/հաճելի-ածական 
դ/Ծով Ա.Ցուլ-բայ   գոյական

  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն: 
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները: 
    ա/Գյուղ կանգնի գարան կկոտրի 

բ/Անունը կա ամանում չկա 

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը. 
    Առանց ձեռքի, 
    Առանց ոտքի 
    Դռներ է բացում: 
                                           Քամի
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել: 
    Բ և Եռի ապրողները վախենում մտածել, որովհետև դիմացինը կարող էր իմանալ, թե ինչի մասին ես մտածում։ 
  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում: 

Որտեղ միշտ տաք է:

  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին: 

Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:

  • Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ: Ես կուզեի ապրել Բ և Եռում, որովհետև այնտեղ մարդիկ սուտ չէին կարող խոսել, իսկ ինչես ասում են դառը ճշմարտությունը ավելի լավ է, քան քաղցր սուտը։ 

Ամառային ճամբարային ամփոփում

Մայիս 31-ից սկսվել են մեր ճամբարարյին շրջանը, առաջին ճամբարային շրջանը անցել է բուռն և շատ հետաքրքիր։ Մեր ճամբարային յուրանքանչուր օրը անցնում է որախ և հետաքրքիր, մեր դպրոցի բակը գեղեցիկ է, ծառերը բերք են տալիս և ծաղիկները գեղեցիկ են։ Մենք այդ մի շաբաթվա ընթացքում բացել ենք Մայրենիի ստուգատես և մաթեմատիկայի ստոգատես բաժինները, և մենք այդ բաժիններում նյութեր ենք դնում Հունիսի 1-ին մենք մասնակցել ենք Հակաբացիլ Կոմիտաս նախագծին և գնացել ենք Սարալանջ-Սասնալանջ և այդ օր շատ լավ անցավ։ Ես Մայրենիի ստուգատես բաժնում տեղադրել եմ ՝ Երևակայական պատմություն, տեսանյութ, երրորդ ուսումնական շրջանի ամփոփումը և կատարել եմ մայրենիի ֆլեշմոբերը, իսկ մաթեմատիկայի ստուգատես բաժնում տղադրել եմ ՝ Ստուգատեսային խնդիրներ, 1-ին և 2-րդ կանգառները, և երրորդ և չորրորդ կանգառներն ենք արել և կատարել եմ ֆլեշմոբը։ Այս շաբաթ մենք հեծանիվ ենք քշել մարմնամարզություն ենք արել, տեխնոլոգիա, ընտրություն էլ ենք անում օրինակ ՝ ես ընտրել եմ բանավոր մաթեմատիկա։ Եվ ես շատ եմ սիրում մայրենին, մաթեմատիկ, տեխնոլոգիան, ընտրությունը, լողը և մարմնամարզությունը։ Նաև գնալու ենք հայ կինոթատրոն ու այդտեղ նայելու ենք «ՕԼԻՄՊԻԿՈՍ» մուլտֆիլմը։

Կախարդական ծիածանի աշխարհ

Մի օր զբոսնելիս ես հայտնվեցի կախարդական ծիածանի աշխարհում։ Եվ ես տեսա, որ այդտեղ ամեն բան կախարդական էր և ծիածանի գույներով, դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեցի Կախարդական ծիածանի աշխարհ։Ես ուզուցի ուսումնասիրել այդ Կախարդական ծիածանի աշխարհը, ու դա շատ հետաքրքիր կախարդական աշխարհ էր։ Եվ ես ուզեցի այդտեղ բնակվել, որոհետև այդ աշխարհը շատ գեղեցիկ և պայծառ էր։ Շատ պայծառ, որ արևն էր շողշողում և ամեն բան ուղղակի փայլում էին։ Այնտեղ բոլոր տները, զբոսայգիները, խանութները, ավտոբուսները և բույսերը ներկված էին ծիածանի գույներով, նույնիսկ մարդիկ են ներկված ծիածանի գույներով, և ամեն ինչ պատված էր ծիածանի գույներով։