- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է: - Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։ - Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլ ջերմաչափերի տեսակներ։ - Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Բժիշկները և բոլոր մարդիկ օգտագործում են ջրմաչափը շատ զգույշ ՝ պետք է ջերմաչամը դնելուց թափահարեն և ուշադիր լինեն, որ ջերմաչամը թևի տակ չկոտրվի։ - Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը: - Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում: - Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից: - Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում: - Ի՞նպես է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:
Կարծակը առաջանում է երբ երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնում ենք իրար։ Որոտը կածակի պարպման ձայնային ալիքն է։ - Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շենքերը պաշպանվում են երբ շանթարգելը։ Շանթարգելը մետաղյա ձող է և այն ամրավնում է շենքը։ - Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
Կայծակի ժամանակ չպետք է պարկել դա շատ վտանգավոր է կարող ենք հասանքահարվել։ Իսկ եթե դրսում ենք պետք է մտնենք քարանձավների կամ բլուրների մեջ և այդպես կարող ենք պաշտպանվել կայծակից երբ դրսում ենք։ - Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ: - Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ - Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Մենք արդեն ծանոթ ենք կողմանցույցին։ Կողմնացույցի մագնիսական սլաք փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմանցույցի հիմնական մասն է։ Կողմանցույց աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նյունպես մագնիս է ՝ իր մագնիսական բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից ՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում է դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմը։ - Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։