Ամփոփիչ աշխատանք․ բնագիտություն

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

    Երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

    Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:
  3. Լրացրու բաց թողնված բառը

    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացող ճառագայթային էներգիայով:
  4. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

    Ջերմային, քիմիական, էլեկտրական, միջուկային:
  5. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

    Սնվելով այլ կենդանիներով, բույսերով և հյութերով։
  6. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

    Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն:
  7. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

    Երբ միմայնց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են:
  8. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

    Հեղուկային, էլեկտրական, էլեկտրոնային, մետաղական և այլն:
  9. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

    Բժիշկները և բոլոր մարդիկ պետք է ջերմաչափը օգտագործել շատ զգյուշ:
  10. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  11. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  12. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  13. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազյին վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  14. Ի՞նչ է մարմնի կշիռը:

    Այն ուժ, որով մարմինը երկրի ձքողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա անվանում են մարմնի կշիռ և նշանակում են P տառով:
  15. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

    Երբ XVII դարում անգլիացի Գիտնական Իսահակ Նյուտոնը ապացուցել է, որ տիեզերքում գտնվող բոլոր մարմինները, անկախ իրենց չափերից, փոխադարձաբար ձգում են իրար: Այդ երևույթն անվանել են տիեզերական ձգողություն:
  16. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

    Այն ուժը, որով երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
  17. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

    Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխություն է այլ մարմիների նկատմաբ:
  18. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

    Ձուկը իր դիրքը փոխում է ափի նկատմամբ։
  19. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

    Շարժումները իրարից տարբերվում են արաջությունով և դանդաղությունով, հավասարաչափությունով կամ անհավադարությունով և այլն:
  20. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

    Արագությունը ցույց է տալիս, թե տվյալ մարմինը ինչ ժամանակում որքան ճանապարհ է անցնում: Արագությունը չափվում է V (միջին արագությունը), S (ճանապարհը) և t (ժամանակը) բանաձևերով:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s