ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
– Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։
Հարցեր ։
Բացատրիր առակի իմաստ։
Առակի իմաստն այն է, որ մենք պետք է խրատվենք, և չհավարտալ չարագործներին և բոլորի մասին հոգ տանել և պետք չէ շատ շուտ հավատալ։
Ի՞նչ է նշանակում ապաշխարել։
Ապաշախրել բառը նշանակում է ՝ գործած հանցանքի համար մեղքը քաղել և զղջալ
Ընտրիր Մխիթար Գոշի ևս հինգ առակ ,կարդա և մեկնաբանիր։
Մորենին և վազը
Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.
— Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:
Վազը հակաճառեց նրան.
— Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։
Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։
Այս առակը Մորենու և վազի մասին էր, որ մորենին պարծենկոտում էր, որ ինքը կբարձրանա և կգրազանցի իրեն, իսկ վազը հակաճառը, որ քո պարծնկոտությունը կատարյալ կլինի երբ դու աշնանը հավաքվես հնձնաում, իսկ աշնանը մորենին ոտնաստակ եղավ։
Ձկները և նրանց թագավորը
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Այս առակը ձնկների և նրանց թագավորի մասին էր,
Բառարանից դուրս գրիր բառեր ան— նախածանցով և բացատրիր , օրինակ՝ անշուք, անշտապ,անհայտ։
Անհույս-հույս չունեցող, հույսից զուրկ
անարատ- մարմնական արատ՝ պակասություն չունեցող
անտուն-տուն՝ բնակարան չունեցող
անշնորհ-անշնորհք
անծայր-ծայր չունեցող
անպատկառ-պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ
անպտուղ-անպտղաբեր և ոչ պտղատու
անկենդան-կենսական գործունեությունից զուրկ, անօրգանական
Արդյո՞ք սիրում ես , երբ քեզ համեմատում են որևէ մեկի հետ։
Ոչ ես չեմ սիրում, որ ինձ համեմատում են որևէ մեկի հետ։
Հաճախ ես համեմատում իրար հետ շրջապատիդ մարդկանց ։
ոչ ես հաճախ չեմ համեմատում ինձ մի ուրիշ մարդկանց հետ։
Գրիր համեմատել բառի հոմանիշները։
Համեմատել բառի հոմանիշներն է ՝ բաղդատել, զուգադրել, զուգակշռել, չափել, հարարկանել, զուգաբանել, զուգամանել, կշեռքի դնել, կշռադատել