Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։
«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 — 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։
Վարդան Այգեկցու առակները
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը եւ առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
Հարցեր և առաջադրանքներ։
Ներկայացրու առակների իմաստը։
Այս առակների իմաստն այն է, որ մենք պետք է ՝ խիզախությունն է ունենեանք, օգնությունն ցույց տանք, բարիությունն ունենեանք, ընկերությունն է ունենեանք և համեստություն ունենանք։
Պատմիր կորյուն բառի մասին։
Կորյուն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կորյուն՝ «առյուծի ձագ» բառից։ Անվանը համապատասխանում են լատիներեն Լևոն, հունարեն Ղևոնդ, թուրքերեն Ասլան, պարսկերեն Ջուանշիր, արաբերեն Ասադ, Հայդար անձնանունները։ Հին ժամանակներում քիչ գորածածական էր, այնուհետև սկսվել է հաճախ գործածվել։ Կորյուն, աշակերտ Մեսրոպ Մաշտոցի, ով իր ընկեր Ղևոնդի հետ գնաց Բյուզանդիա հունարեն սովորելու։ Գրել է «Վարք Մաշտոցի» աշխատությունը։
Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները(բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։
Ֆիզիկակապես ուժեղ մարդիկ ՝ ծանրոտներ, ըմբշամարտիկները, ուժեղ քամին, ուժեղ անձրև, ուժեղ արևը և բնության այլ երևույթներ։
Ֆիզիկական թուլուցունը ՝ փոխրունությունն է, շուտ կոտրվելը, շսրքից շուտ դուրս գալը, իսկ բնության երևույթներում մեղմությունը, մեղմ քամին, մեղմ լուսավորությունը և այլն։
Հոգեպես ուժեղները կարող են ՝ հաղթահարել դժվար իրավիճակները։
Հոգեկական թուլուցունը ՝ բարկացկոկությունն է, ջեղայնությունն է, կոպիտ վերաբերմունքը, վախկոտությունը, խորամանկությունը, սատախոսությունը և այլ։