23.11.2022

Մխիթար Գոշ

Մարդն ու ծառերը

Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.

— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։

Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։

— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ  կկամենաս։

Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Հարցեր։

1.Փորձիր շարունակել առակը։

Այդ մարդն վեռադարձավ այն ժամանակ ր պտուղ կար և նրանք բոլորը միասին կերան և այդ մարդը ներողություն է խնդրում իր պահվածքի համար և սկսում են միասին ապրել ուրախ և երջանիկ։

2.Դուրս գրիր հոգնակիով դրված գոյականները։

ծառեր, փայտացած, արմատները,

3.Ի՞նչ է քեզ համար հույսը։

Իմ համար հույսը այն է, որ ես հույս ունեմ, որ ես կկարողանամ իմ ուզածը անել և դասերս ավելի լավ սովորեմ և հասնեմ իմ նպատակին։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ բառերի մեջ հ չի լսվում և չի գրվում՝

ապաշխարել, ոչխար, նշխար, խորին, հովար (գլխարկի), ընդամենը,  

ընդարձակ, ընդունակ, ընդունել, ընթանալ, ընթացք ․․․։

1.Բառարանի օգնությամբ շարունակիր շարքը։

2.Գրիր բառեր, որոնց վերջում գրվում է հ տառը։

Աշխարհ, շնորհ, գրոհ, զոհ, բոհ, զրահ, դաշնամուրհ, վեհ, նախարարհ, ոչխարհ

3.Գրիր տրված սկզբնարմատով կամ վերջնարմատով բառեր։

հույս — լույս

հուր — ջուր

համ — ծամ

հատ — հազ

հարս — պարս

Փորձիր ներկայացնել , թե ընկերասիրությունն ու համախմբվածությունը ինչ դեր ունեն քո կյանքում։

Իմ համար ընկարասիրությունն այն է որ մենք պետք է այնպիսի ընկեր լինեն, որ դիմացինդ սկսի քեզ հետ ընկերություն անել և սիրի քեզ, իսկ համախբվածությունը, որ մենք մեզ պետք է դաստիրակված երեխայի պես, դասերը չխանգարի և իր իրերի նկատմաբ ուշադիր լինի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s