22.11.2022

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Պատմիր Վահան Տերյանի մասին։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։

Գիշերը սուզվում է միգում, անուշ է ցավն այս հետին, բոլորը երազ է և հուշ է, ոսկի է — թափվում է գետին…

Գտիր հոմանիշները։

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը աև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Երիտասարդի
աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` հակիրճ:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոքը չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստ բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էրժանը չկա:

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Իմ աշխարհը

Մի առավոտ ես գնացի զբոսանքի և տեսա մի աշխարհ որտեղ ոչինչ չկար։ Ես այդ աշխարհում կառուցեցի մեծ տուն, պարտեզում գույնզգույն ծաղիկներ և ծառեր աճեցրի, նաև այդտեղ բնակեցրի իմ սիրած կենդանիներին, երբ որ ես ավարտեց, մենք ընտանիքով տեղափոխվեցինք այդտեղ և երջանիկ ապրեցինք։ Ես ու Քույրիկս, երբ ամեն օր դասից վերադառնում եք, երբ մեր դասերը ավարտած ենք լինում իջնում ենք բակ և միասին խաղում ենք կենդանիների հետ ու մեր օրը շատ ուրախ է անցնում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s