Առակների շարք
Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Այս առակը ուզում է մեզ ասել, որ գանձը աշխատանքով ես ստեղծում։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Ես հասկացա այս առակից, որ լավության դիմաց վատություն չեն անում։
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:
Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….
Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
– Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
ԻՄԱՍՏՈԻՆ ԶԻՆՎՈՐԸ
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
– Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
– Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
ՏՂԱՆ ԵՎ ԱՔԼՈՐԸ
Բակում, մի ծառի տակ դրված փոքրիկ սեղանի մոտ նստած ճաշում են եղբայր և քույր։ Քույրիկը վերցերեց մեծ կտորը, իսկ եղբայրը նրան հրելով ձեռքից խլեց և ինքնագոհ ու ագահաբար սկսեց ուտել։ Քույրը լացում էր։
Քիչ այն կողմ քուջուջ են անում տատիկի աքլորն ու հավիկը։ Աքլորը հողից հանում էր հատիկը և կտուցով դնում հավիկի մոտ։ Տղան ծամելով նայում է, նայում, հանկարծ դադարում է ծամելուց, դառնում է դեպի լացող քույրը, սերբում է արցունքները, շոյում է ցավեցրած ձեռքը և խոստանում է նման բան երբեք չանել։ Այսպես աքլորը դաստիրակեց ագահ տղային
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմ..նց, քվ..րկություն, որդ..կ, ..սաման, քիմ..ական, հեք..թային, ոսկ.., հր..կան, դաստ..րակություն, սեն..կ, կր.., Անդր..ս, Եղ..զարյան, կ..նք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հա.ացք, հա.ելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կա.արան, խաբե.ություն, է.ի, գնա.ի, բու.եր, տղա.ի, Մարո.ի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մրմուռ, մարմար, մռմռոց, փ.փ.ել, բա.բա.ել, ա.համա.հել, բա.ձ, պա.կել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առուն
կաղնուտ-կաղնի
կուտակել-
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջ
մամռապատ-մամուռ