17.11.2022

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:
1.Համոզի՞չ էր հոր նամակը:
Այո համոզիչ էր հոր նամակը։

2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Իմ համար ուսուցիչը այն մարդն է ումից կարող ես միշտ գիտելիքներ ստանաս և լիքը նոր բաներ սովորես։

3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը Ինձ տվեց այս պատմությունը, որ մենք պետք է հարգենք դիմացինին։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։

Ես այս տողերը կարդալիս հասկանում եմ, որ պետք է ուսուցիչն սիրել և հարգել։

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ ․․․ ։

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում,

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ։

Ընթերցումներ գրաբարից

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

Թող գովի քեզ ընկերդ և ոչ քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքները:

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրէական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ: 

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բառեր։

Արև—արևածագ

Լույս—լուսավոր, լուսային, լույսաղբյուր, լույսամշուշ, լույսայգ, լուսաբանություն

Հող–հողամաս, հողատեր, հողագործ, հողասեր, հողաքույթ, հողագիտություն

Ջուր–ջուրածիկ, ջուրավար, ջրաբաշխ, ջրաբանություն

Նկար–նկարագեղություն, նկարագծել, նկարագիր, նկարազարդ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s