03.11.22

Սիրելիներ , այս ամիսը մեզ համար կլինի առավել հետաքրիր ու բազմաբովանդակ,որովհետևմեզ մոտ սեբաստացիական օրեր են ։

1.Մխիթարյան միաբանության, Մխիթարյան միաբանության մասին։

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։ 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը։ 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա։ Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։

1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։

Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է հայ կաթոլիկ եկեղեցեու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին,Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։

Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

Ընդհամենը ինը հոգի էին հայազգի այն վարդապետները‚ որոնք հալածանքներից
մազապուրծ‚ իրենց քառասներկուամյա առաջնորդի՝ Մխիթար‚ որդի Պետրոսի Սեբաստացու
ղեկավարությամբ‚ 1717 թվականի աշնանը հաստատվեցին Վենետկիի հարավ գտնվող Սուրբ
Ղազար կղզում։ Միաբանությունը‚ որը սկզբում ուներ «Որբեգիր կուսին‚ վարդապետ
ապաշխարհության» անվանումը‚ ոչնչով հայտնի չէր‚ նրա ծավալելիք գործունեության մասին
հակասական և անորոշ կարծիքներ կային‚ և զարմանալի չէր‚ որ Վատիկանի կարդինալների
խորհուրդը նրանց պետք է հատկացներ հենց Սուրբ Ղազարը՝ անշուք մի կղզի‚ որը շուրջ երկու
դար եղել էր բորոտների կայան‚ ուներ ընդամենը մեկ ջրհոր ու մի խարխուլ աղոթատուն‚ և այդ
ժամանակ կատարելապես անտեր էր ու անանակ։

3. Ես Սեբաստացի եմ ։Պատմիր , թե ինչով է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Եթե ինքդն դպրոց ստեղծեիր, ապա ինչպիսին կլիներ այն։

Իմ դպրոցը մյուս դպրոցներից տարբերվում է, որ իմ դպրոցը ազատ է այնտեղ մենք կարող ենք ընտրենք ընտրություն օրինակ ես ընտրել եմ (անիմացի թվային արվեստ) և ինձ այնտեղ լավ եմ զգում։ Եթե ես ստեղծեի դպրոց ես կուզեի իմ դպրոցի նման ազատ կիներ և մեծ կլիներ և շատ գեղեցիկ։

Ես որպես լրագրող, ցանկանում եմ ներկայացնել աշխարհի լավագույն դպրոցը։ Այն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի Մայր դպրոցն է, որը իր ջերմ գիրկը առավ ինձ։ Այս դպրոցում կարող ես ձեռք բերես աշխարհի ամենալավ ընկերներին։ Այս դպրոցում դասավանդում են աշխարհի ամենալավ և հանգիստ դասատուները, ովքեր իրենց բարիությամբ և մեղմությամբ են դասավանդում։ Դպրոցում պահվում են բազմաթիվ կենդանիներ, որոնց կարող ենք իևենց սիրել։ Նաևդպրոցը կազմակերպում են շատ հետաքրքիր ճամփորդություններ, որոնցով կարողանում ենք ճանաչել ամբողջ աշխարհը։

Եթե ես դպրոց ստեղծեի, այնտեղ այնպես կանեի, որ երեխաները նրանց լավ զգան, ինչպես իրենց տանը: Բոլոր դասարանները կլինեին մեծ, որտեղ կուզեն այնտեղ էլ կնստեն։ Բայց նաև այնպես կանեմ, որ չափից դուրս շատ ազատ չլինի, որ երեխաները իրենց չափերը շատ չանցնեն: Երեխաները աշխատելու են տետրերով, որ ձեռագիրը վարժանա և գեղեցիկանա, բայց եթե նրանք գրելու հոգնեն, նրանք կարող են մի փոքր հանգստանալ: Ընդմիջումը կտեվեր 8 րոպե: Առաջին դասը կտևեր 30 րոպե, հաջորդ դասերը 41 րոպե, իսկ ամենավերջին դասը կևտեր 42 րոպե: Ամեն դասարան տարբեր գույնի է լինելու և շատ գեղեցիկ է լինելու: Իմ դպրոցում կլինի առանձին դասարան հանգստանալու համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s