Գյումրիու մասին

Իմ Հայրենի քաղաքը Գյումրին է, անյտեղ են ծնվել տատիկներս, պապիկներս, մայրիկս և հայրիկս։ Այնտեղ բնակվում են իմ ազգականները։ Ես ամեն տարի արձակուրդների գնում եմ Գյումրի և այցելում ենք ժամանցային և պատմամշակութային վայրեր։

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։ Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան։ 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։ Այժմ քաղաքի խորհրդանիշը վերատեղադրվել է Շիրազ-Աբովյան փողոցների խաչմերուկում: Ալեքսանդրապոլի զինանշանը այլ է եղել՝ ներքևի մասում կար Խաչ և Լուսնի մահիկ, որոնք միմյանցից բաժանվում էին սանդուղքով։ Սանդուղքը խորհրդանշել է այն, որ ցանկացած ալեքսանդրապոլցու սոցիալական աճի, վեր բարձրանալու հնարավորություն է ընձեռվում։ Խաչը խորհրդանշել է Արևելյան Հայաստանը, իսկ մահիկը՝ Արևմտյան Հայաստանը, որտեղից էլ գաղթել է Գյումրու բնակչության զգալի մասը։ Զինանշանի պատկերը կարելի է տեսնել Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։ Քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

  • Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,
  • Կարմիր խաչը ժողովրդի հարատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշն է,
  • Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։

Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգվածի հյուսիսային ու արևմտյան լեռներին և նախալեռներին: Քաղաքն ունի աշխարհագրական հարմար դիրք, որն ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s