19.10.2022

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան: Պատասխանում է ում, ինչին, ինչերին հարցերին:

Տրական հոլովը նախադասության մեջ կարող է զբաղեցնել քերականական հետևյալ պաշտոնները՝


Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Բացառական հոլովը կազմվում է ից  կամ ուց վերջավորությամբ և պատասխանում է ումից,ինչից,երբվանից հարցերին:

Հարցեր և առաջադրանքներ

1.Տրված գոյականների ՝ ում կամ ինչի հարցին պատասխանող ձևերը տրական հոլով կազմիր։

Հեղինակ, ծովակալ,ճարտարապետ, տնտեսուհի,նավաստի,գագաթ,գինի,ձի,քույր,գրքեր,աշուն,շարժում,տարի,տեր,աշուն։

(ում)Հեղնակին, (ում)ծովակալին, (ում)ճարտարապետին, (ում)տնտեսուհուն, (ում)նավաստուն, (ինչի)գագաթին, (ինչի)գինու, (ինչի)ձիուն, (ում)քույրիկին, (ինչի)գրքերին, (ինչի)աշնան, (ինչի)շարժման, (ինչի)տարու, (ում)տիրոջ, (ինչի)աշնան

2.Կազմիր հետևյալ բառերի բացառականի ձևը;

Կատու, ամիս,սեր,եղբոր,անկյուն,տղա,ձյուն,աքլոր,դասընկեր,անուն։

Կատվից, ամսից, սիրուց, եղբորից, անկյունից, տղայից, ձյունից, աքլորից, դասընկերից, անունից

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s