18.10.2022

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլով

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

ուղղական- ծառ,ֆիզիկա

սեռական-ծառի,ֆիզիկայի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ավետիք Իսահակյան, Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

Բեկվել -ճկելով կոտրել

Սեգ — հպարտ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները

Սեռական հոլով — Արարատի, վայրկյանի, կայծակների, ադամանդին, սերունդների, գագաթին, ճակատին

Ուղղական հոլով — դար, անհուն, սուր, աչքն, լույս, սեգ

3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը Արարատ լեռան մասին է։ Դարեր են անցել, բայց այն մնացել է վեհ ու կանգուն։ Սերունդներ կգան ու կգնան, բայց Արարատը կման իր տեղում։

2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։

Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։

(Ի՞նչի) Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։

3.Ընթերցանություն

Ստեփան Զորյան,Փորձանք

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

Ալեխառն — սպիտակախառն

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։

Եթե իմաստը սկզբից չասես, սխալ կլինի:

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։

Եթե չնկատի, իր համար ավելի վատ կլինի

գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։

դ) Պետրոս աղան ինչպիսի՞ կերպար է։

Պետրոս աղան ուշադիր էր իր այգու նկատմաբ, ագահ էր և ոչ մեկին չէր տալիս գեթ մեկ խնձոր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s