Ձևաբանություն

Խոսքի մասեր

Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական,ածական,թվական,դերանուն,բայ,մակբայ,կապ, շաղկապ,ձայնարկություն և վերաբերական(եղանակավորող բառեր)։

Գոյականը ցույց է տալիս առարկա։

Առարկա ասելով հասկանում ենք՝

  1. իր, oրինակ՝  պահարան

2. կենդանի, oրինակ՝ շուն

3.երևույթ, օրինակ՝ անձրև

4.անձինք, oրինակ՝ մարդ

Լինում են հասարակ և հատուկ գոյականներ,

Հասարակ գոյականները ցույց են տալիս արտաքին աշխարհի բազմաքանակ և բազմատեսակ առարկաներ՝ ընդհանրացված  ձևով:՝  ինչպես մարդ, ուսուցիչ, ուսանող, բժիշկ, քաղաք, ծով, լեռ, գետ և այլն։ Հատուկ անունները ցույց են տալիս միասեռ դասերի պատկանող առանձին, անհատական կամ մասնավոր առարկաներ, գեղարվեստական երկերի, գիտական աշխատությունների, հանդեսների, թերթերի, ամսագրերի, և այլ անվանումներ, ինչպես Վարդան, Անահիտ, Արշակ, Գնել, Բակունց, Արաքս, Սև ծով, Սևանա լիճ, Գեղամա լեռներ, «Մշակ», «Սամվել», «Գրական թերթ» և այլն։Հատուկ անունները սովորաբար հոգնակի թվով չեն գործածվում։ Լեզվի զարգացման ընթացքում բազմաթիվ հասարակ անուններ վերածվել են հատուկ անունների, ինչպես՝ Մարտիկ, Վրեժ, Նվեր, Ավետիս, Մանուկ, Թոռնիկ, Իշխան, Գետաշեն, Գոհար և այլն։

Ընթերցանություն,Վիլյամ Սարոյան ,Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

2.Ընտրիր քո սիրած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրիր գոյականները։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Առավոտ, Մուրադ, ես, ձի, ծառերի, գետ

3..Բնութագրիր Արամին

Արամը շատ խելացի էր, ազնիվ էր և մի փոքր միամիտ

4.Մուրադին՝ ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր

Ես Մուրադին մեղադրում եմ որ առանց հարցնելու ուրիշի ձին էր վերցրել։

Ես Մուրադին արդարացնում եմ նա երեխա էր և շատ էր ուզում ձի քշել։

Մուրադը խելացի էր։

3.Լրացուցիչ առաջադրանքներ

1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

2.Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

Հող — գոյական

Սղսց — գոյական

Փայտ — գոյական

Պտուտակ — գոյական

Վիրավոր — ածական

Բուժել — բայ

Բժիշկ — գոյական

Մաքուր — ածական

Սրսկել — բայ

Հարթ — ածական

Կանաչ — ածական

Զգուշորեն — ածական

Կարգին — ածական

Համառորեն — ածական

Գարնանային — ածական

Փայլուն — ածական

3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ։

բ) Դողդոջյուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափյուննը խաղաղություն էր բերում։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s