Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին
1․ Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ ՝ կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձորի մեծ), կաթնաթթու (թթված կաթի բաղադրության մեջ) և քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։
2․ Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Թթուների բաղադրությունում առկա է ջրածնի և թթվային մնացորդները։
3․ Ինչպե՞ս կարող եք համոզվել, որ տվյալ նյութը թթու է:
Դրա համար կան հատուկ նյութեր, որոնք կոչվում են հայտանյութեր (ինդիկատոր)։ Դրանք փոխում են իրենց գույնը թթուների միջավայրում։ Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր։
4․ Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:
Թթուների հետ պետք է վարվել շատ զգույշ, որպեսզի մաշկին վրա չթափվի և քիմիական այրվածք չստանաս։