1. Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչու՞։ Քանի՞ շրջանի է այն բաժանվում։
Հնագույն մարդկանց պատմությանը համաշխարհային պատմության առաջին շրջանն է։ Այն անվանում են նախնադար։
Քարի դարը բաժանվում է երեք փուլի ՝ հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ)։
2․ Ե՞րբ է սկսվել երկրագնդի մեծ սառցակալումը, ի՞նչ հետևանքներ է այն ունեցել։
Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայի մեծ փոփոխություններ։ Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր։ Այն սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ։
3․ Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։
4․ Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։
Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով։ Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով ՝ դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով։ Այդ հնչյունների հիման վրա էլ ձևավորվեց լեզու (խոսք), որն ավելի համախմբեց մարդկանց։ Լեզուն մարդու կարևորագույն նավճումներից էր։
5․ Ի՞նչ սկզբունքով է կազմավորվել տոհմը։ Ինչո՞վ է այն տարբերվում հոտից։
Տոհմական համայնքը միասին ապրող արյունակից ազգականների (150-200 մարդ) խումբ է։ Ի տարբերություն հոտի ՝ համայնքն ուներ բնակության մշտական տարածք։
6․ Ի՞նչ եք հասկանում բանական էակ ասելով։
Երբ մարդը գիտակցում է իր գոյությունը ժամանակի և տարածության մեջ, ճանաչում է ինքն իրեն, շրջապատող աշխարհը։
7․ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում։
Հրազդանի կիրճը և Արտին լեռան կայաները