1. Ե՞րբ է սկսվել բրոնզի դարը։ Որո՞նք են բրոնզի առավելությունները։
Ք․ա․ IV հազարամյակում հայտնաբերվեց բրոնզը ՝ պղնձի և անագի համաձուլվածքը։ Այն ավելի ամուր էր ու կարծր։ Բրոնզից պատրաստում էին տարբեր առականեր ՝ կացին, սուր և այլն։
2. Բրոնզի օգտագործումը ի՞նչ հետևանքներ ունեցավ տնտեսության մեջ և հասարակական կյանքում։
Բրոնզե գործիքները նպաստեցին արհեստների, երկրագործության և անաանապահության զարգացմանը։ Առաջացան արհեստների նոր ճյուղերը ՝ դարբնություն, զինագործություն և այլն։
3. Ի՞նչ է նահապետական ընտանիքը։ Ինչպե՞ս է առաջացել պետությունը։ Թվարկե՛ք պետության հիմնական գործառույթները։
Բրոնզի դարում նույնպես տեղի ունեցան հասարակական մեծ փոփոխություններ։ Նախնադարյան հոտը, տոհմական համայնքը և ցեղը ունեին մեկ ընդհանուր հատկանիշ․ չկար մասնավոր սեփականություն, և բոլոր մարդիկ հավասր էին։ Սակային աշխատանքային գործիքների և զենքի կատարելագործումը, տնտեսության և առևտրի զարգացումը փոխեցին հասարակության պատկերը։ Սկսեց մեծ դեր խաղալ նահապետական ընտանիքը։
Շերտավորված հասարակությունը կարիք ուներ կառավարման նոր համակարգի։ Ցեղերն սկսեցին միավորել ՝ կազմելով ցեղային միություններ։ Դրանցում իշխանությունը կենտրոնացավ վերնախավի ձեռքերում։ Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը։
Այն համախմբում էր մարդկանց և կազմակերպում հասարակական աշխատանքները։ Դրանցից էին ջրանցքների, ճանապարհների, բնակավայրերի կառուցումը, վար ու ցանքի, բերքահավաքի կազմակերպումը և այլն։ Պետությունը ապահովում էր երկրի պաշտպանությունը թշանամիներից նաև կարգավորում էր նույն տարածքում ապրող մարդկանց համատեղ կյանքը։ Առաջին պետություները ձևավորվել են Ք․ա․ IV հազարամյակի վերջերին ՝ խոշոր գետերի ավազաններում (Եգիպտոս, Միջագետք)։
4. Մի քանի նախադասությամբ փորձեք պարզաբանել պետության դերը հասարակության համար։
5. Դիտելով տեսաֆիլմը` մի քանի նախադասությամբ ներկայացրեք նախնադարի փուլերն ու նրանց առանձնահատկությունները։