9.09.2022

1.Հոմանիշ և հականիշ բառեր։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

գագաթ-կատար

հովիկ-զեփյուռ

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

երկար-կարճ

խոշոր-մանր 

տանը շարունակել․․․

2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>։

Բնության բնութագրող բառերը — լռություն, աղմկում, քերում, հղկում, գալարվում, կրծում, ոտնաձայն, կռնչյունով, բարձրանում բուսնում տաքացնում, ծածկում, թեքվում, թաթախված, ճոճք։

3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․

Այսպիսով՝

էներգիա, վրաերթ, երես, ․․․որևէ, մանրէ, էինք, վերելք, գետեզր, կիսաեփ, լայնէկրան, վայրէջք, երանգ, եզր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s