Բառ և հնչյուն

Խոսքը կազմվում է բառերից և նախադասություններից, իսկ բառերը հնչյուններից: Հայերեն բառերը կազմված են մեկից ավել հնչյուններից: Հայերենում շատ քիչ բառեր կան, որոնք կազմված են մեկ հնչյունից, բառը հնչյուն է կամ հնչյունախումբ: Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որը իմաստ է արտահայտում կոչվում է բառ: Շեշտը դրվում է բառի կամ հնչյունի վերջին ձայնավորի վրա: