Քրիստոնեության ծագման մասին

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։ Հայերը եղան առաջինը, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն մ.թ. 301թ. Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։ Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ «հեթանոս» ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s