Դեղաբույսեր

Դեղաբույսեր (լատ.՝ plantae medicinalis), մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով օգտագործվող բույսեր։ Թեև բույսերը մինչ օրս մնում են տարբեր ֆարմակոլոլգիական ակտիվություն ունեցող նյութերի ստացման աղբյուր, ներկայումս նոր դեղերի ստեղծումը կապված է ավելի շատ սինթետիկ օրգանական քիմիայի հետ։ Դեղաբույսերի հնարավոր բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանց օրգաններում առկա տարբեր օրգանական նյութերով ` (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, ֆլավոնիդներ, աղաղանյութեր, վիտամիններ և այլն)։ Բույսերը մարդկային պատմության ընթացքում կիրառվել են տարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Մեր օրերում բուսաբուժությունը այլընտրանքային բժշկության մաս է համարվում։ Բուսաբուժությունը տարբերվում է ժամանակակից բուսական ծագման դեղերից, քանի որ հիմնված է այն սխալ պակերացումների վրա, որ «բնական» ամբողջական բույսերը ավելի էֆեկտիվ և/կամ անվտանգ են քան բույսերից առանձնացված կամ սինթետիկ դեղերը։ Հայաստանի ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած ենթադրելի ներգործությամբ. սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկըծխաբույսըեղեսպակըմատնոցուկըգազը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտըդաղձը և այլն։ Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը,  մորենինընկուզենին և այլն։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկըկռատուկըճարճատուկըդաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։ Լեղամուղ են մասրենինկանթեղախոտըանթառամըգաղձը և այլն։ Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկըհոնըմատուտակըեզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։ Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզը և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s