Ինքնաստուգում Առյուծի մասին

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Առյուծին գազանների արքա են կոչել իր կեցվածքի համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

հպարտ, վեհ, մեծահոգի, ուժեղ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա — թագավոր

խոշոր — մեծ

վեհ — վսեմ

կասկածել — տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

Ոչ — այո

ծանր — թեթև

խոշոր — մանր

մեծահոգի — փոքրոգի

ոչնչացնել — ստեղծել

կուշտ — քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Առյուծը զիջում է ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

կասկածել, զիջել, թաքնվել, ոչնչացնել, շնորհվել

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

700 — յոթ հարյուր
800 — ութ հարյուր
300 — երեք հարյուր
230 — երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Հետաքրքիր որս, բարձր մռնչոց, ուժեղ արքա

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- վնասվածք, կեցվածք, թեղվածք, հորինվածք

-ային- ջրային, կաթնային, լուսային

-ական- պատմական, մարտական, երեխայական, թագավորական

-ակ- գետակ, լճակ, ծովակ,

-եղեն- խմորեղեն, լուսեղեն, քաղցրեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ: Գիշերն առյուծները մարդուց 6 անգամ լավ են տեսնում: Թեև առյուծները խոշոր ատամներ ունեն, սակայն սնունդը չեն ծամում, այլ մեծ-մեծ կտորներով կուլ տալիս՝ օգտագործելով ծնոտի միայն մի կողմը: Առյուծները շատ են սիրում քնել: Նրանց քնի միջին տևողություը օրական 20 ժամ է: Առյուծները միմյանց նկատմամբ ընկերասեր են: Իրար ողջունելիս թեթևակի շփվում են դեմքերով: Առյուծները ծնվում են 1-2 կգ քաշով: Աչքերը կարող են բացել միայն 11-րդ օրը, իսկ քայլել՝ 15-րդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s