Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ապրելու միջավայր է, այլ նաև՝ կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք:
- Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր:
- Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օրգանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այստեղ քիչ է հումուսը:
- Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Պարարտանյութ, հումոս
- Ի՞նչ են պարարտանյութերը:
Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
- Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Երբ անձրևները սակավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են: