Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Այն առաջացել է արաբերեն ՙՙգեղեցկություն՚՚ բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ամեն ինչով նաև ուղտերը ունեն յուրահատուկ շուրթեր, որ առանց վնասելու շուրթերը կարող են ուտել նաև կոշտ բույսեր:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու մետր է, իսկ երկարությունը՝ երեք: Կշռում է ամենաշատը հինգը հարյուր կիլոգրամ:

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Շատերը մտածում են, որ ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր կան կուտակված: Հենց այդ ճարպերի շնորհիվ էլ ուղտը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը և՛ շոգ, և՛ ցուրտ եղանակներին:

2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ունի սապատներում հավաքած բավականաչափ ճարպերի պաշար:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ:

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում:

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

խիտ բուրդ

ընտանի կենդանի

հսկա ուղտ

անձրևոտ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարօրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ:

Բուրդ — բրդյա

Բարձրություն — բարձր

Երկարություն — երկար

Գեղեցկություն — գեղեցիկ

Սապատ — սապատավոր

Ուժ — ուժեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s