ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

«Սասունցի Դավիթ»

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։ 1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։

Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար

Sasuntsi David and Railway station at night.jpg

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։

Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար

Հայկ Բժշկյանց Գայ

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Գայի արձան.JPG

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, հուշարձան Գյումրիի Հաղթանակի պողոտայում[1]։ Տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Անդրանիկի ձիարձանը գտնվում է Գյումրիի Զորավար Անդրանիկի հրապարակում, որտեղ տեղադրված են նաև Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչների 15 բրոնզաձույլ դիմաքանդակները։

Քանդակագործ` Գաբրիել Եփոյան

Andranik Ozanyan monument 22-05-2019.jpg

Մարշալ Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։ Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Հովհաննես Բաղրամյան.JPG

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s