Գարնանային մի գեղեցիկ օր

Մի անուշ առավոտ, արթնացա և հիշեցի, որ այսօր մայրության գեղեցիկ տոնն է։ Ես պատուհանից դուրս նայեցի և ի՞նչ տեսնեմ․ մի ծիտիկ մեր պատուհանագոգին նստած ծլվլում է և կարծես թե իր ծլվլոցով ուզում է ինձ կանչել դուրս։ Ինձ թվաց, թե Սոխակն է դայլայլում: Մի պահ, երբ նայեցի դուրս, պարտզում այնքան գեղեցիկ են ծառերը և ծաղիկները, որ կարծես, թե դրախտ լիներ: Ծառերը բողբոջել էին, խոտերը կանաչել էին, ծաղիկները բացվել էին և իրենց բուրմունքը տարածել էին ամբողջ բակով, բոլոր երեխաները խաղում էին, ես էլ էի ուզում իջնել բակ, սակայն, քանի որ մայրության գեղեցիկ տոնն է, մենք դեռ շատ գործեր ունեինք անելու և ժամանակ չկար որպեսզի ես բակ իջնեի: Իմ կարծիքով իզուր չէ, որ կանանց, մայրության և գեղեցկության տոնը հենց գարնանն է։ Ինձ թվում է այդ տոնը ուզում է ասել, որ մեր մայրիկները, կարծես վերածնվում են, գեղեցկանում են հենց գարնանը: Ես իմ մտքում, երազներում միշտ փորձում եմ պատկերել այդ գարունը, բայց մեկ է չեմ կարողանում, քանի որ այդ գարունը շատ-շատ գեղեցիկ էր և այդ գարունը միշտ կմնա իմ մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s